Բաժիններ՝

Թրամփ-Պուտին հանդիպումը տեղի կունենա Անքորիջի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում. CNN

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որը պլանավորված է Ալյասկայում, տեղի կունենա Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրների։

Ըստ հրապարակման՝ կազմակերպիչները եկել են այն եզրակացության, որ հսկայական նահանգի միակ քաղաքը, որը կարող է հարմար վայր դառնալ գագաթնաժողովի անցկացման համար, լինելու է Անքորիջը։ Եվ միայն քաղաքի հյուսիսային ծայրամասում գտնվող Էլմենդորֆ-Ռիչարդսոն միավորված բազան է համապատասխանել պատմական հանդիպման անցկացման պահանջներին։

Հեռուստաալիքի զրուցակիցները հավելել են, որ Սպիտակ տունը հույս ուներ խուսափել Ռուսաստանի ղեկավարին և նրա պատվիրակությանն ամերիկյան ռազմական օբյեկտում հյուրընկալելու իրավիճակից։

Սակայն Ալյասկայում այժմ զբոսաշրջային ամենաեռուն շրջանն է, ուստի գագաթնաժողովի համար այլ հարմար վայրեր չի հաջողվել գտնել։

Թրամփի և Պուտինի հանդիպումը Ալյասկայում կանցկացվի ուրբաթ օրը՝ օգոստոսի 15-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031