
«Եվրաեռյակը» դիմել է ՄԱԿ-ին՝ Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման հարցով. Financial Times

«Եվրաեռյակի» երկրները (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) դիմել են ՄԱԿ-ին Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերականգնման (snapback) մեխանիզմի գործարկման հարցով, եթե Թեհրանը չվերսկսի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները: Այդ մասին հաղորդում է Financial Times-ը՝ վկայակոչով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին երեք պետությունների արտգործնախարարների ուղղած նամակը:
«Եվրաեռյակը» միևնույն ժամանակ նշել է, որ իրենք առաջարկել են երկարաձգել snapback մեխանիզմի գործարկման՝ օգոստոսին սահմանված վերջնաժամկետը, եթե Իրանը վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ։
«Մենք պարզորոշ ասել ենք, որ եթե Իրանը չի ցանկանում դիվանագիտական լուծման հասնել մինչև 2025 թվականի օգոստոսի վերջը կամ եթե չօգտվի երկարաձգման հնարավորությունից, ապա «եվրաեռյակը» պատրաստ է գործարկել մեխանիզմը», – ասվում է նամակում:
2015 թվականին Իրանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Չինաստանը, Ռուսաստանը և ԱՄՆ-ն ստորագրել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ), որի շրջանակներում Իրանը պետք է սահմանափակեր իր միջուկային ծրագիրը՝ արևմտյան պատժամիջոցների չեղարկման դիմաց։ 2018 թվականին ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցնող Դոնալդ Թրամփը դուրս եկավ համաձայնագրից՝ վերականգնելով Իրանի դեմ ամերիկյան բոլոր պատժամիջոցները։ Ի պատասխան՝ 2020 թվականին Իրանը հայտարարեց ԳՀՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների կրճատման մասին: