Չինաստանի ռազմածովային ուժերն ամերիկյան ականակիրը դուրս են մղել Հարավչինական ծովի վիճելի ջրատարածքից

Չինացի զինվորականներն ամերիկյան «Հիգինս» էսկադրային ականակիրը դուրս են մղել Հարավչինական ծովի վիճելի Հուանյան ատոլից (օղակաձև մարջանային կղզի): Այս մասին հաղորդում է չինական Global Times թերթը։

Չինաստանի զինված ուժերում ամերիկացիների գործողություններն անվանել են «Չինաստանի ինքնիշխանության և անվտանգության լուրջ խախտում, որը խաթարում է խաղաղությունն ու կայունությունը Հարավչինական ծովում»։

Հուանյան (Սքարբորո Շոլ) ատոլը գտնվում է Հարավչինական ծովի վիճելի ջրերում, դրան հավակնում են Չինաստանն ու Ֆիլիպինները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031