
ԱՄՆ պետական պարտքը հասել է ռեկորդային 37 տրիլիոն դոլարի

ԱՄՆ պետական պարտքի ծավալը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 37 տրիլիոն դոլարը: Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ ֆինանսների նախարարության զեկույցը։
Նշվում է, որ 2020 թվականի հունվարին՝ մինչև կորոնավիրուսի համավարակը կատարված կանխատեսումների համաձայն՝ ԱՄՆ պետական պարտքը 37 տրիլիոն դոլարի պետք է հասներ 2030 ֆինանսական տարվանից հետո։ Սակայն այն ավելի արագ է աճել, քանի որ համավարակն ազդել է ԱՄՆ տնտեսության վրա և այն ժամանակ նախագահ Դոնալդ Թրամփը և նրան հաջորդող նախագահ Ջո Բայդենը ստիպված էին մեծ պարտքեր ներգրավել՝ տնտեսությունը կայունացնելու և վերականգնմանն աջակցելու համար։
Ֆինանսների նախարարության տվյալների համաձայն՝ ԱՄՆ պետական պարտքը 2024 թ. հունվարին կազմել է 34 միլիոն դոլար, հուլիսին՝ 35 տրիլիոն դոլար, իսկ նույն թվականի նոյեմբերին հատել է 36 տրիլիոն դոլարի սահմանը։