Թուրքիան կշարունակի աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են երկու երկրների հարաբերություններին, տարածաշրջանին և համաշխարհային զարգացումներին վերաբերող հարցեր:

Էրդողանն ընդգծել է, որ արժևորում են Ստամբուլում տեղի ունեցած ռուս-ուկրաինական ուղիղ բանակություններում գրանցված առաջընթացը և հայտնել, թե ցանկանում են, որ հետագա բանակցային փուլերում խաղաղության և հրադադարի շուրջ բովանդակային արդյունքներ գրանցվեն:

Բացի այդ, Թուրքիայի նախագահը շեշտել է ղեկավարների մակարդակով գագաթնաժողովը հյուրընկալելու իրենց պատրաստակամությունը:

Էրդողանը նաև նշել է, որ Թուրքիան շարունակում է աջակցել Ուկրաինայի ինքնավարությանն ու տարածքային ամբողջականությանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031