«Այս հրաժարականներն արվել են՝ լցնելու այն օրակարգը, որը մինչև այժմ լցնում էր խաղաղության պայմանագիրը, որի ստորագրումն անորոշ ժամանակով հետաձգվել է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով երեկվանից Կառավարությունում տեղի ունեցած հրաժարականներին ու դրանց իրական նպատակներին։
Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, «Ֆորմուլա» հեռուստաալիքի հիմնադիր Դավիթ Կեզերաշվիլին արձագանքել է նոյեմբերի 17-ին սոցցանցում տարածված լուրերին, թե Ռուսաստանում հեռակա ազատազրկման է դատապարտվել և միջազգային հետախուզում է հայտարարված։
Ըստ կանխատեսումների՝ օդի վատ որակը կպահպանվի շաբաթվա ընթացքում։
Ընդդիմադիրներն արդյունքները համարում են կեղծված, պահանջում են միջազգային հետաքննություն և նոր խորհրդարանական ընտրություններ։
Անհայտ անձինք Աբխազիայի պետական հեռուստառադիոընկերության շենքը գրավելու փորձ են ձեռնարկել։ Աբխազիայի նախագահի տեղեկատվական կենտրոնից հաղորդել են, որ Անվտանգության ծառայությունն ստիպված է եղել նախազգուշական կրակոցներ արձակել։
Նրա խոսքով՝ Ժողովրդական ժողովի և Հանրային պալատի պատգամավորներից մի խումբ բանակցողներ նման առաջարկություններով գնացել են Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիայի մոտ։
Երեքշաբթի օրը՝ նոյեմբերի 19-ին, ԵՄ արտաքին հարաբերությունների խորհուրդը նիստ կգումարի պաշտպանության նախարարների մակարդակով։
Վերջին հարվածի հետևանքով քաղաքը հոսանքազրկվել է։
«Հեզբոլա»-ի մամուլի ծառայության ղեկավար Մուհամմեդ Աֆիֆը սպանվել է Բեյրութի կենտրոնում իսրայելական հարձակման հետևանքով, հաղորդում է BBC-ին՝ վկայակոչելով՝ լիբանանյան զինյալ խմբավորուման հայտարարությունը։
Դավիթ Վարդանյանը, դատապարտում է միջազգային հանրության խուլ լռությունը և կոչ անում ազատ արձակել իր հորը և 22 մյուս պատանդներին, որոնք բանտարկված են միայն մեկ՝ հայ լինելու պատճառով:
Թրամփը բազմիցս քննադատել է Ուկրաինային տրամադրվող ԱՄՆ ֆինանսական և ռազմական օգնության մասշտաբները։
Նիկոլ Փաշինյանն այսօր այց է կատարել Վատիկան, որտեղ հանդիպում կունենա նաեւ Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինի հետ:
Երրորդ սցենարը դա էսկալացիայի աճն է Իրանի շուրջ ինչը տարածաշրջանը կարող է դարձնել «проходной двор» բոլոր բացասական հետևանքներով
Դոնալդ Թրամփ կրտսերը իմբիցիլ է անվանել ՌԴ խորքերը հարվածելու թույլտվություն տվողներին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը չեղարկել է սահմանափակումները, որոնք արգելում էին Ուկրաինային օգտագործել ԱՄՆ-ի տրամադրած զենքը Ռուսաստանի տարածքի խորքերը հարվածելու համար, ինչը զգալիորեն փոխել է ուկրաինա-ռուսական հակամարտությունում ԱՄՆ քաղաքականությունը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ երեք աղբյուրների։
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի քարոզարշավի 15 շաբաթվա ընթացքում ծախսել է ռեկորդային 1,5 միլիարդ դոլար: Այդուամենայնիվ, գրանցվեցին Դեմոկրատական կուսակցության համար վերջին երկու տասնամյակում քվեարկության վատագույն արդյունքները: Այս մասին գրում է ria.ru-ն՝ հղում անելով ամերիկյան The New York Times թերթին:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պատմական գիտությունների թեկնածու, պատմական ժողովրդագրության մասնագետ Միքայել Մալխասյանն է։
«Կարծում եմ՝ ռուսական էժան ուրանից հրաժարվելու և Ռուսաստանին դուրս մղելու խնդրի առաջ են կանգնեցրել ՀՀ իշխանությանը։ Սա շատ խնդրահարույց է։ Եթե ռուսական ուրանը փոխարինեն այս ընկերության ուրանով, ինչը, կրկնում եմ, ռիսկային է, մենք ոչ միայն ատոմակայանի փակման առաջ կկանգնենք, այլև վտանգավոր այլ խնդիրների՝ ևս»,- խոսքը եզրափակեց Մանվելյանը։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Der Spiegel պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) հետ միասին պատրաստ է մասնակցել երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններին։
Հունվար-սեպտեմբեր ամիսներին Ռուսաստանը գրեթե կրկնակի կրճատել է Թուրքիայից հագուստի ներկրումը՝ հասնելով 253 մլն դոլարի: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հիմնվելով թուրքական վիճակագրական գերատեսչության տվյալների վրա։
«Նոր ատոմային բլոկի կառուցումն առաջին առաջնահերթությունն է․ եթե չլինի, Հայաստանի ապագան բավականին մշուշոտ կլինի։ Երկրորդ առաջնահերթությունը Մեղրիի ՀԷԿ-երի կառուցումն է, երրորդը՝ Որոտան գետի հոսքերի կառավարումը։ Չորրորդ առաջնահերթությունը հիդրոակումուլյացիոն կայանի կառուցումն է»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց էներգետիկայի հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը։
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել հետաքննություն անցկացնել՝ պարզելու, թե արդյոք Իսրայելի հարձակումները Գազայի վրա ցեղասպանություն է, ասվում է նոր գրքից կիրակի օրը հրապարակված քաղվածքում, գիրքը լույս կտեսնի պապի հոբելյանական տարվա նախաշեմին, գրում է La Stampa-ն։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ ուրբաթ օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հեռախոսազրույցը ուկրաինական պատերազմի վերաբերյալ Ռուսաստանի նախագահի տեսակետների փոփոխության ոչ մի նշան ի հայտ չի բերել՝ միաժամանակ պաշտպանելով ՌԴ նախագահին զանգահարելու իր որոշումը, հայտնում է Reuters-ը։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է նորագույն թևավոր հրթիռի փորձարկման մասին:
«Նարոդնայա գազետա»-ի գլխավոր խմբագիր Յուլյա Կուզնեցովան զոհվել է Կուրսկի մարզի Բոլշեսոլդատսկի շրջանում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով: Այս մասին հայտնել է շրջանի ղեկավար Ալեքսեյ Սմիրնովը Telegram-ի իր ալիքում։
Աբխազական ընդդիմության կողմնակիցները Սուխումում սկսել են ապամոնտաժել նախագահի վարչակազմի, խորհրդարանի և կառավարության շուրջ գտնվող ցանկապատը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ «Հզբոլլահի» մամուլի ծառայության ղեկավարը զոհվել է Ռաս ան-Նաբայում գտնվող «Բաաս» կուսակցության շենքին հասցված ավիահարվածի հետևանքով։
Աբխազիայում Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի դեմ բողոքող ցուցարարները համաձայնել են երկրի պաշտպանության նախարարությանը վերադարձնել Սուխումում կառավարական համալիրի մոտ կանգնած տեխնիկան։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն ակտիվորեն զինում է իր երկիրը, որը սովի մատնեց և վտարեց ավելի քան 100.000 էթնիկ հայերի Արցախից և դրա համար ոչ մի պատասխանատվություն չկրեց, ՄԱԿ-ի COP29 կլիմայի համաժողովի շրջանակներում նոյեմբերի 17-ին Բաքվում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ չի մոռացել ժամանակ հատկացնել Հայաստանի հասցեին հերթական հարձակումների համար:
Հնդկաստանն առաջին անգամ իրականացրել է մեծ հեռահարությամբ հիպերձայնային հրթիռի փորձարկում: