Իսպանիայի արտգործնախարար. Պետք է վերականգնենք հարաբերությունները Ռուսաստանի հետ Ուկրաինայի պատերազմի ավարտից հետո

Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը El Diario-ին տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայում խաղաղության հաստատումից հետո անհրաժեշտ է վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։

Ըստ նրա, բոլորը հասկանում են, որ նույնիսկ պատերազմի ավարտից հետո Եվրոպան նախկինի պես բավականին երկար սահման կունենա Ռուսաստանի հետ։

«Կարծում եմ, որ բոլոր եվրոպացիները շատ հստակ պատկերացնում են, թե ինչպիսին պետք է լինեն հարաբերությունները Պուտինի հետ, ինչպիսին է մեր դիրքորոշումը ագրեսիվ պատերազմի նկատմամբ, և միևնույն ժամանակ մենք բոլորս հասկանում ենք, որ այն օրը, երբ խաղաղություն հաստատվի, Եվրոպան նախկինի պես բավականին երկար սահման կունենա Ռուսաստանի հետ, և մենք պետք է վերականգնենք հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Բայց պետությունների միջև ինքնիշխան իրավահավասարության և փոխադարձ հարգանքի, եվրոպական նախագծի նկատմամբ հարգանքի հիման վրա, որը ժողովրդավարության, բազմակարծության, հանդուրժողականության և խաղաղության նախագիծ է», – Իսպանիայի ԱԳՆ ղեկավարի խոսքն է մեջբերել լրատվամիջոցը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728