«Իսրայելի և Թուրքիայի շահերը կարող են բախվել Սիրիայում». The Guardian
Բրիտանական «The Guardian» պարբերականը վերլուծական հոդված է հրապարակել Թուրքիայի վերաբերյալ։ Հոդվածում նշվում է, որ Թուրքիան ավելի քան 20 տարի բարակ գծով քայլում է Արևմուտքի, ՌԴ-ի և Չինաստանի միջև։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մասնավորապես նշվում է, որ Թուրքիան ընդլայնել է ռազմական ներկայությունը և ազդեցությունը Սիրիայում, Լիբիայում, Հարավային Կովկասում, Արևելյան Միջերկրականում և Ծոցի երկրներում։
«Այդ երկիրը տարածել է իր փափուկ ուժը և հիմնել ազգային ռազմարդյունաբերություն Աֆրիկայում, Կենտրոնական Ասիայում և Արևմտյան Բալկաններում»։
Հիշատակելով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունը, ըստ որի՝ ԱՄՆ-ն մտադիր է դուրս բերել իր զորքերը Սիրիայից, պարբերականը նշում է, որ Իսրայելի և Թուրքիայի շահերը կարող են բախվել Սիրիայում ու թերևս ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների համար ամենամեծ վտանգը Սիրիայում այդ երկրների ուղիղ առճակատման հնարավորությունն է։
Ըստ «The Guardian»-ի՝ որոշ թուրք ռազմական վերլուծաբաններ մտահոգված են, որ Իսրայելը, քուրդ զինյալների հետ գաղտնի համագործակցությունից, ինչը կարող է սպառնալիք դառնալ Անկարայի համար:



