Բաժիններ՝

Ճապոնիան անհանգստացած է համաշխարհային առևտրի վրա Թրամփի կոշտ մաքսատուրքերի հնարավոր հետևանքներից

Ճապոնիան խորապես անհանգստացած է համաշխարհային առևտրի վրա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած կոշտ մաքսատուրքերի հնարավոր ազդեցությունից, որոնք ուղղված են հիմնական առևտրային գործընկերներին՝ Կանադային, Մեքսիկային և Չինաստանին, կիրակի ասել է ֆինանսների նախարար Կացունոբու Կատոն, հայտնում է AFP-ն։

«Մենք խորապես անհանգստացած ենք, թե ինչպես կարող են այդ մաքսատուրքերը ազդել համաշխարհային տնտեսության վրա»,- հայտարարել է Ճապոնիայի ֆինանսների նախարար Կացունոբու Կատոն Fuji TV հեռուստաալիքի կիրակնօրյա շոուի ժամանակ։

Կատոն նաև ընդգծել է արժութային շուկայի վրա Թրամփի սակագնային քաղաքականության հնարավոր հետևանքների մանրամասն գնահատման անհրաժեշտությունը։

«Ճապոնիան պետք է մանրամասն ուսումնասիրի այս քաղաքականությունը և դրա հետևանքները և համապատասխան միջոցներ ձեռնարկի»,- Կատոյի խոսքն է մեջբերում Fuji TV-ն։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը 25% մաքսատուրք էր սահմանել Կանադայից և Մեքսիկայից ներկրվող ապրանքների համար, ինչպես նաև լրացուցիչ 10% մաքսատուրք՝ Չինաստանից ապրանքների համար։

Վերոնշյալ բոլոր երկրները խոստացել են ձեռնարկել սեփական հակաքայլերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728