Սիրիայի ժամանակավոր նախագահն իր առաջին արտասահմանյան այցով ժամանել է Սաուդյան Արաբիա
Սիրիայի ժամանակավոր նախագահը կիրակի օրն իր առաջին արտասահմանյան այցն է կատարել Սաուդյան Արաբիա, ինչը, ըստ երևույթին, ազդանշան է Իրանից՝ իր հիմնական տարածաշրջանային դաշնակցից, Դամասկոսի հեռանալու մասին, հաղորդում է Associated Press-ը:
Ահմադ ալ-Շարաան, որը ժամանակին կապված է եղել «Ալ-Քաիդայի» հետ, արտաքին գործերի նախարար Ասաադ ալ-Շայբանիի հետ մեկնել է Էր-Ռիադ: Սաուդյան Արաբիայի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ առաջին ուղևորության ընթացքում ալ-Շարաայի առաջին նպատակակետը կլինի Էր-Ռիադը:
Associated Press-ն ընդգծում է, որ Սաուդյան Արաբիան եղել է այն արաբական երկրների թվում, որոնք ֆինանսավորել են Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադին տապալելու փորձ կատարող խմբերին։



