Բաժիններ՝

Կանադան էլ իր հերթին է մաքսատուրքեր սահմանում երկարամյա դաշնակից ԱՄՆ-ի դեմ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ կանադական ապրանքների նկատմամբ սահմանվող 25% մաքսատուրքերին ի պատասխան՝ Կանադան նույնքան մաքսատուրքեր է սահմանում ամերիկյան ապրանքների նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն։

Տրյուդոն Օտտավայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ մաքսատուրքեր է սահմանում ամերիկյան ապրանքների վրա (ընդհանուր՝ 155 մլրդ կանադական դոլար կամ 107 մլրդ ԱՄՆ դոլար)։ Մաքսատուրքերը, որ գնահատվում են 30 մլրդ կանադական դոլար, ուժի մեջ կմտնեն երեքշաբթի՝ Թրամփի մաքսատուրքերի հետ նույն օրը, իսկ մնացած 125 մլրդ կանադական դոլարինը՝ 21 օր հետո։

Տրյուդոյի հայտարարությունը հնչում է Թրամփի կողմից կանադական և մեքսիկական ներմուծումների վրա 25% և չինական ապրանքների վրա 10% մաքսատուրքեր սահմանելուց ընդամենը մի քանի ժամ հետո, ինչը առևտրային պատերազմի վտանգ է ստեղծում, որը, ըստ տնտեսագետների, կարող է դանդաղեցնել համաշխարհային աճը և խթանել գնաճ։ Հիշեցնենք, Թրամփը հայտարարել էր նաև, որ 10% մաքսատուրք կսահմանի Կանադայից բոլոր էներգետիկ ներմուծումների վրա։

Տրյուդոն, իր հերթին, նշել է, որ մաքսատուրքերը կներառեն ամերիկյան գարեջուրը, գինին և բուրբոնը, ինչպես նաև մրգերը և մրգահյութերը, այդ թվում՝ Թրամփի հայրենի Ֆլորիդա նահանգից ստացվող նարնջի հյութը, հագուստը, սպորտային պարագաները, կենցաղային տեխնիկան։

Կարդացեք նաև

«Կանադայի դեմ մաքսատուրքերը վտանգի տակ կդնեն ձեր աշխատատեղերը, հնարավոր է՝ նպաստեն ամերիկյան ավտոմեքենաների հավաքման գործարանները և այլ արտադրական ձեռնարկությունների փակմանը: Դրանք կբարձրացնեն ձեր ծախսերը, այդ թվում՝ սննդի գները խանութներում և բենզինի գները լցակայաններում», – ասել է Տրյուդոն՝ դիմելով ԱՄՆ քաղաքացիներին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728