Բաժիններ՝

80-ամյա իսրայելցին մեղադրվում է ահաբեկչություն հրահրելու մեջ՝ Նեթանյահուին սպանելու կոչերի համար

Իսրայելի կենտրոնական Նես-Ցիոնա քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել երկրի վարչապետի դեմ ահաբեկչություն հրահրելու մեջ՝ սոցցանցերում Բենիամին Նաթանյահուին սպանելու կոչերով գրառումների համար, գրում է Times of Israel-ը։

Ռեհովոտի հաշտարար դատարան ներկայացված մեղադրական եզրակացության համաձայն, 80-ամյա Ամրամ Բեն Հայիմ Ագմոնը 2023 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ՀԱՄԱՍ-ի հարձակումից և Գազայում պատերազմը սկսվելուց երեք օր անց, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հետևյալ գրառումը. «Քանի դեռ չեմ տեսել, թե ինչպես է նրա կտրված գլուխը գլորվում Ազզայի փողոցի իր տան աստիճաններով, արյունս չի սառչի»՝ նկատի ունենալով Նաթանյահուին։

Ինչպես նշում է լրատվամիջոցը, Իսրայելի վարչապետը Երուսաղեմի Ազզա փողոցում բնակարան ունի։

2023 թվականի հոկտեմբերի 17-ին Ագմոնը մեկ այլ գրառում է հրապարակել Նաթանյահուի դեմ, որում ասվում էր․ «Ո՞վ կկանգնի հանուն մեզ, որպեսզի ջրի երես հանենք այս ստհակին և «իմ կնոջը» (նկատի ունի Նաթանյահուի կնոջը՝ Սառային), որպեսզի նրանք մահապատժի ենթարկվեն և ազատեն Իսրայելի ժողովրդին այն դժբախտությունից, որ պատճառում են մեզ»։

Դատախազները Ագմոնին մեղադրանք են առաջադրել 2016 թվականի Ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքի ահաբեկչություն հրահրելու երեք հոդվածով այդ գրառումների և ևս երկուսի համար, որոնք հրապարակվել էին նույն ամսում։

Այս հանցանքը պատժվում է մինչև երեք տարի ազատազրկմամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728