Գերմանիայի զինված ուժերը (Բունդեսվեր) ձեռնամուխ են եղել Լեհաստանում ամերիկյան Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայմանը:
Արդյունքում 11 ուսանող ծխից թունավորվել է, բոլոր թունավորվածները հոսպիտալացվել են:
Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը վստահեցրել է, որ Էստոնիան՝ որպես առանձին երկիր և որպես ԵՄ անդամ, փորձում է հնարավորինս անկողմնակալ միջնորդական ջանքեր ներդնել՝ Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության հաստատման համար:
Մահացել է իտալացի աշխարհահռչակ դերասանուհի Ջինա Լոլոբրիջիդան։ Նա 95 տարեկան էր։
Ներկայում նավթի արտահանման մաքսատուրքը կազմում է մեկ տոննայի դիմաց 16,7 դոլար։ Բացի այդ, բաց գույնի նավթամթերքների և յուղերի մաքսատուրքը մեկ տոննայի դիմաց 5 դոլարից կնվազի մինչև 3,8 դոլար, իսկ մուգ գույնի համար՝ 16,7 դոլարից մինչև 12,8 դոլար։
Դիվանագետն ասել է, որ Ուկրաինայի մայրաքաղաք է ժամանել գնացքով, ճանապարհը տևել է ինը ժամ։
«Բանադրման որոշումը կարդալիս շատ զարմացա: Թուրքիայի պատրիարքությունը այդ բանն անելու իրավունքը չունի: Իմ խնդիրը եկեղեցին չէ, անձերն են: Ինձ ուղարկած որոշման տակ ստորագրած բոլոր անձանց դատի եմ տալու»,- ասել է Գագաչյանը:
Դենարոյի հայրը նույնպես եղել է «Կոզա Նոստրա» մաֆիոզ կազմակերպության ազդեցիկ պարագլուխներից մեկը: Դենարոն արդարադատությունից թաքնվում Էր 30 տարի: Նա գլխավորել է Իտալիայի ամենահետախուզվող մաֆիոզների ցուցակը։
Բոսֆորի նեղուցում նավերի տեղաշարժը դադարեցվել է այն բանից հետո, երբ Ուկրաինայից Ստամբուլ մեկնող չորաբեռնատար նավը խրվել է ծանծաղուտում:
Հունվարի 15-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր «ռազմական հատուկ գործողության» դրական դինամիկայի մասին՝ նշելով, որ ամեն ինչ ընթանում է՝ ըստ Պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի պլանի:
«Միջազգային հանրությունն արձագանքում է այն պարագայում, երբ ազգային կամ պետական իշխանությունները խնդիրների մասին բարձրաձայնում են, ներկայացնում են իրենց դիրքորոշումը։ Ցավոք սրտի, Հայաստանի իշխանություններն այս առիթով առանձնապես ակտիվ չեն. մեծ հաշվով, պատասխանատվությունը մեծ մասամբ «գցում են» ռուսների վրա»,- «Ինչպե՞ս պահել Արցախը հայկական» թեմայով փորձագիտական քննարկմանն անդրադառնալով Արցախի շրջափակմանը՝ նշեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
Բելառուսում այսօր սկսվել են Բելառուսի և Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումների համատեղ թռիչքամարտավարական վարժանքները:
«Եվրատեսիլ 2022»-ին Հայաստանը ներկայացրած երգչուհի Ռոզա Լինը` «iHeart Radio ALTer Ego» համերգին ելույթ է ունեցել «Դադարեցրեք շրջափակումը», «Արցախ» գրություններով և Հայաստանի դրոշով: Ինստագրամյան իր էջում երգչուհին անդրադարձել է ելույթին՝ մանրամասնելով բաճկոնի գրվածքը:
Նեպալում այսօր սգո օր է հայտարարվել երկրում տեղի ունեցած ողբերգական ավիավթարից հետո, որն առնվազն 68 մարդու կյանք է խլել:
Կանադայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում այս շաբաթ լսումներ կկայանան Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ:
Լաչինի միջանցքի արգելափակման առնչությամբ հարկավոր է գործողություններ ձեռնարկել:
Ֆրանսիայի նպատակն է գործել՝ ի նպաստ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործընթացի, միջազգային հանրությանը միավորել՝ ի շահ խաղաղ կարգավորման, որը պետք է ներառի Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության պահպանումը:
Երրորդ հորիզոնականն զբաղեցրել է հնդիկ մագնատ Գաուտամ Ադանին, ով այս տարի շատ մեծ արագությամբ բարձրացրել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում:
Մրցույթում Հայաստանը ներկայացնում էր 25-ամյա Քրիստինա Այանյանը, Ռուսաստանը՝ Աննա Լիննիկովան։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը կարծիք է հայտնել, որ արևմտյան երկրների և Ռուսաստանի միջև հարաբերությունների կարգավորումը տեղի չի ունենա նույնիսկ ուկրաինական հակամարտության ավարտից հետո։ Համապատասխան հայտարարությունը նա արել է գերմանական Handelsblatt թերթին տված հարցազրույցում, գրում է gazeta.ru-ն:
Եվրամիությունն ամենավճռական կերպով դատապարտում է Իրանում բրիտանա-իրանական Ալիռեզա Աքբարիի մահապատիժը եւ կրկին հիշեցնում իր վճռական դիրքորոշումը ցանկացած հանգամանքներում մահապատժի կիրառման դեմ։ Այս մասին ասվում է ԵՄ հայտարարության մեջ՝ կապված Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսության մեղադրանքով Իրանի պաշտպանության նախկին փոխնախարար Ալիռեզա Աքբարիի մահապատժի հետ։
2022թ. Թուրքիայից Բուլղարիա կատարված արտահանումը 2021-ի հետ համեմատությամբ աճել է 21.4%-ով՝ հասնելով 4 մլրդ 420 մլն դոլարի: Այս ցուցանիշը ամենաբարձրն է մինչ այս Թուրքիայից Բուլղարիա կատարված արտահանման ծավալների համար:
Իսրայելի նախագահ Յիցհակ Հերցոգը կիրակի օրը նախազգուշացրել է, որ երկիրը կանգնած է «պատմական սահմանադրական ճգնաժամի» դիմաց, ինչը կապված է դատական բարեփոխումների ծրագրի շուրջ առկա վեճի հետ եւ ասել է, որ միջնորդում է ներգրավված կողմերի միջեւ, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը։
ԱՄՆ Կանզաս նահանգի նախկին նահանգապետ, նախկին սենատոր Սամուել Բրաունբեքը խորը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման կապակցությամբ։
Ուկրաինայում հատուկ գործողության դինամիկան դրական է, ամեն ինչ զարգանում է պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի պլանի շրջանակներում։ Այս մասին հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Սիրիայի արտաքին գործերի նախարարը նաև երախտագիտություն է հայտնել Իրանին՝ Սիրիայի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարեփոխումների ուղղությամբ գործադրվող ջանքերի համար։
Դաշնային խորհրդի սենատորի խոսքով՝ 21-րդ դարում ԱՄՆ-ը կրկին սկսել է վտանգավոր աշխարհաքաղաքական խաղ, «որի նպատակն էր չեզոքացնել միջուկային երկու համաշխարհային տերություններին՝ Ռուսաստանին ու Չինաստանին»։
Թուրքիայի նոր ցամաքային գործողությունը Սիրիայում հնարավոր է ցանկացած պահի, շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգնականը, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
Նեպալում կործանված ինքնաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են, հայտնում է News 18 հնդկական հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի իշխանությունների ներկայացուցիչներին:
Սավոլայնեն-Կոպրան ասել է, որ պատվաստումը պահպանում է իր բարձր արդյունավետությունը՝ անկախ վիրուսի տարատեսակներից։