ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի փոխղեկավարը կայցելի Մոսկվա
Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման պատվիրակությունը՝ քաղբյուրոյի փոխղեկավար Մուսա Աբու Մարզուկի գլխավորությամբ, երկուշաբթի կայցելի Մոսկվա, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով պատվիրակության աղբյուրին։
«Երկուշաբթի օրը», – ասել է գործակալության աղբյուրը։
Ըստ նրա, բանակցություններ են նախատեսվում ՌԴ ԱԳՆ-ում։
Հունվարի վերջին ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը Մարզուկի հետ հեռախոսով քննարկել է Գազայի հատվածում պահվող ՌԴ քաղաքացի Ալեքսանդր Տրուֆանովի և դոնբասցի Մաքսիմ Խարկինի ճակատագիրը՝ հայտնելով Մոսկվայի շահագրգռությունը նրանց առաջնահերթ արձակման գործում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։



