ՆԱՏՕ-ի երկրները Բալթյան տարածաշրջանի երկնքում ԱՄՆ-ի մասնակցությամբ անցկացրել են «հավասար ուժերով հակառակորդի» կողմից սպառնալիքի դիմագրավման ռազմաօդային զորավարժություններ։
Թուրքիայում և Սիրիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել 5261-ի, կան հազարավոր վիրավորներ: Երկու երկրներում հազարավոր շենքեր են փլուզվել: Մարդասիրական կազմակերպությունները հատկապես մտահոգված են Սիրիայի հյուսիս-արևմտյան հատվածի բնակիչների համար, քանի որ այնտեղ 4 միլիոն մարդ արդեն իսկ ապրում էր մարդասիրական օգնության հույսով: Այս մասին հաղորդում է NN-ը:
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին հեռախոսազրույցում իր ցավակցությունն է հայտնել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին երկրաշարժի զոհերի կապակցությամբ:
«Սպիտակ սաղավարտներ» խմբավորումը, որը պաշտոնապես հայտնի է որպես «Սիրիայի քաղաքացիական պաշտպանություն» և գործում է Սիրիայի՝ ապստամբների վերահսկողության տակ գտնվող տարածքներում, հայտարարել է, որ հարյուրավոր մարդիկ դեռ գտնվում են փլատակների տակ: Այս մասին հաղորդում է «Սպիտակ սաղավարտների» գրառումը Twitter-ում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 7-ին 3 ամսով արտակարգ դրություն է հայտարարել երկրի 10 նահանգներում, որոնք տուժել են ավերիչ երկրաշարժերից:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն այլ կազմակերպությունների հետ համատեղ կգնահատի Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով մշակութային ժառանգության օբյեկտներին հասցված վնասը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նախազգուշացրել է, որ Թուրքիայի հարավ-արևելքում` Սիրիայի հետ սահմանի մերձակայքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը կարող է աճել 8 անգամ։
Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարները Բեռլինում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են Հարավային
Անդրադարձ է եղել բարեկամ երկրների խորհրդարանների միջեւ ակտիվ երկխոսության հարցում բարեկամական խմբերի դերին:
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս հայտարարությանը՝ նկատեց, որ սա Հայաստանի վրա ճնշում գործադրելուց զատ՝ Թուրքիայի և Ադրբեջանի համար ռազմական նախապատրաստության առօրյա աշխատանք է:
Առաջիկա ժամերին «Միասնական ազգային շարժումե-ը մտադիր է զանգվածային ակցիա անցկացնել Թբիլիսիի կենտրոնում՝ պետական դիվանատան շենքի մերձակայքում, Սաակաշվիլիին կալանքից ազատելու պահանջով։
Հաղորդվում է 3649 վիրավորի մասին:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵԱՏՀ) միասնականացնում է մի շարք ապրանքների ներկրման և արտահանման թույլտվությունների ձևակերպման կանոնները։
2022 թվականի հոկտեմբերին Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ու Եվրոպական խորհրդի ղեկավարները համատեղ հայտարարություն ընդունեցին՝ արձանագրելով, որ Բաքուն և Երևանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հանձնառություն հայտնելով հիմք ընդունել ՄԱԿ-ի կանոնադրությունն ու Խորհրդային Միության փլուզումից հետո Ալմա Աթայում 1991 թվականի դեկտեմբերի 21-ին ստորագրված հռչակագիրը։ Կողմերը նաև ընդգծել էին, որ սահմանազատումը կայանալու է հենց այդ հիմքով։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վերջերս ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը և հարցին՝ ինչո՞ւ Երևանը պաշտոնապես չարձագանքեց Լավրովի հայտարարությանը: Ալեն Սիմոնյանը պատասխանեց.
Ամերիկյան հեղինակավոր «Bloomberg»-ը գրում է, որ «TESLA»-ի հիմնադիր, միլիարդատեր Իլոն Մասկը Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առաջացած կապի և հաղորդակցության խափանումները կարգավորելու համար առաջարկել է «Starlink»-ի արբանյակները։
Նիգերիայի հյուսիսի Կացինայի նահանգի մի քանի գյուղերի վրա անհայտ զինված անձանց հարձակման հետևանքով խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 100-ի։
Միևնույն ժամանակ, ՌԴ ԱԳՆ-ն բազմիցս ընդգծել է, որ Մոսկվայի ինքնիշխանությունն այս տարածքների նկատմամբ ունի համապատասխան միջազգային իրավական ձևակերպում և կասկածի ենթակա չէ:
Հոդվածում Ալյոնա Մելքումյանի, Սամվել Նարիմանյանի, մայոր Առուշանյանի ընտանիքների օրինակով ներկայացվում է առօրյան շրջափակված Արցախում:
Պերուի հարավում հեղեղների և սողանքների հետևանքով առնվազն 40 մարդ է մահացել: Հեղեղներից տուժել են մի շարք քաղաքներ Արեկիպա նահանգի Կամանա շրջանում:
Ֆրանսիայի իշխանություններն ակնկալում են, որ այսօր ողջ երկրում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ցույցերին կմասնակցի 900 հազարից մինչև 1 միլիոն մարդ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Լաչինի միջանցքում առկա իրադրությունը, Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Դեռևս փետրվարի 7-ին բռնկված հրդեհի ծավալը զգալիորեն ավելացել է և մարել չի հաջողվում։
Գերմանիան իր հերթին համակարգում է օգնությունը ԵՄ գործընկերների հետ և պատրաստվում է Թուրքիա ուղարկել գեներատորներ, վրաններ, տաք ծածկոցներ:
Երկրի նախագահ Էրդողանի խոսքով և ՄԱԿ- գնահատմամբ՝ այն ամենաուժեղն Է դարձել 1939 թվականից ի վեր:
Ադրբեջանը, Արցախը շրջափակելուց ի վեր, փետրվարի 6-ին արդեն 6-րդ անգամ փակել է Հայաստան-Արցախ միակ գազատարը։
Կան հազարավոր վիրավորներ:
Հաստատությունը ժամանակավորապես չի գործի։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 6-ին հանդիպում է ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ Քրիստոֆ Հոյսգենի հետ:
Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Անն-Քլեր Լեժանդրը հայտարարել է, որ Ֆրանսիան չափազանց մտահոգված է Լաչինի միջանցքի շրջափակմամբ։ «Մենք անընդհատ պահանջում ենք, որ այդ միջանցքը ապաշրջափակվի, որ մարդասիրական պարենային օգնություն հասցվի։ Լեռնային Ղարաբաղում հումանիտար լուրջ ճգնաժամի իրական վտանգ կա»,- ասել է նա։