Անտոնովը ԱՄՆ-ում դեսպան է նշանակվել 2017 թվականին, 2011-2016 թվականներին զբաղեցրել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության փոխնախարարի, իսկ 2016-2017 թվականներին՝ արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնները։
Ոստիկանությունը ևս հաստատել է ահաբեկչին սպանելու փաստը։
Իսրայելն ինտենսիվ ռմբակոծում է Լիբանանի տարածքը, այդ թվում՝ մայրաքաղաք Բեյրութը՝ պնդելով, թե պայքարում է ընդդեմ «Հեզբոլլահ» շարժման և չի թիրախավում խաղաղ քաղաքացիներին:
«Ռուսաստանն ինչ-որ իմաստով դարձել է Հայաստանի պարտավորության երաշխավորը»,- ասաց Արա Սահակյանը՝ հավելելով՝ այդ մարդը՝ Փաշինյանը, նոյեմբերի 9-ի հայտարարության տակ ստորագրելով՝ Ադրբեջանին ասել է՝ դու իրավունք ունես իմ տարածքով գնալ Նախիջևան, իսկ Նախիջևանից իրավունք ունեն իմ տարածքով գնալ Ադրբեջանի հիմնական տարածք։ Ավելին, նա խոստացել է նաև, բացի հիմնական ճանապարհից, այլ ճանապարհներ էլ կառուցել։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ Ուկրաինայում «հուսալի խաղաղություն» հնարավոր է միայն միջազգային իրավունքի հիման վրա և առանց ինքնիշխանության կամ տարածքի առևտրի։
Միլերը հավելել է, որ կողմերը նաև անդրադարձել են Գազայի հատվածում հրադադարի հասնելու ներկայումս փակուղի մտած ջանքերին։
Շուրջ մեկ տարի մզկիթը վերածվել է կացարանի և օգտագործվում է տեղահանված ընտանիքների կողմից, այդ թվում՝ վրան չունեցողների
Ադրբեջանը Հայաստանին կոչ է անում ընտրություն կատարել հարաբերությունների կարգավորման գործընթացի և բոլոր մակարդակներում առճակատման միջև։
Երկու երկրների միջև ուղիղ երկկողմ բանակցությունները՝ խաղաղության պայմանագրի վերաբերյալ, մտել են վճռական վերջնական փուլ
Միջադեպի հետաքննությունը շարունակվում է, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն անվտանգության, ռազմական հարցերով փորձագետ Հայկ Նահապետյանն է։
Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթաժողովի շրջանակներում ընդունվել է «Ֆրանկոֆոն տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակների, դրանց հաղթահարման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ բանաձևը», որով կազմակերպության լիիրավ անդամ 54 պետություններ համերաշխություն են հայտնել Հայաստանին և աջակցություն՝ խաղաղության գործընթացին։
Ադրբեջանցի պատգամավորները կոչ են արել Արտաքին գործերի նախարարության ղեկավար Ջեյհուն Բայրամովին վերանայել Բաքվի և Վաշինգտոնի համագործակցությունը, գուրմ է РИА Новости-ն՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին։
Հայաստանի Կառավարությունն ընդունել և Ազգային ժողով է ուղարկել 2025 թվականի բյուջեի նախագիծը. բյուջե, որը ոչ միայն ունի 609 միլիարդ դրամ պակասուրդ, այլև պարունակում է մի շարք խիստ վտանգավոր ռիսկեր՝ 2025 թվականին Հայաստանի տնտեսական աճի կորը դեպի ներքև թեքելու ուղղությամբ։
«Խոռային ելույթներ և «զառանցանք». այսպես է որակում ՀՀԿ խորհրդի անդամ Լևոն Նազարյանը ՀՀԿ-ի և, մասնավորապես, Սերժ Սարգսյանի հասցեին վերջին օրերին հնչող գնահատականները, որ՝ նրանք են բերել Փաշինյանին, Սերժ Սարգսյանը պետք է հեռանա քաղաքական ասպարեզից, և այլն:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շաբաթ օրը հայտարարել է, որ Գազայի հակամարտությունում օգտագործվող զենքի մատակարարումը պետք է դադարեցվի՝ որպես քաղաքական լուծում գտնելու ավելի լայն ջանքերի մի մաս։
Փաստն այն է, որ Սահմանադրական դատարանն իրականացնում է սահմանադրական արդարադատություն, այսինքն՝ մենք ունենք դե յուրե սահմանադրական արդարադատություն իրականացնող Սահմանադրական դատարան, որի որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։ Մեծ աղմուկ բարձրացրած որոշումն առնչվում է հայտնի կանոնակարգին, դրանով նախատեսված և սահմանված պարտավորություններին է վերաբերում։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը հայտարարել է, որ Հարավային Կովկասի երկրների համար անցանկալի է Ռուսաստանի և Իրանի ստեղծած անվտանգության ճարտարապետությունը:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցել են ԱԺ պատգամավորները` կառույցում Հայաստանի Հանրապետության պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ: Այս մասին նշված է ՀՀ ԱԺ տարածած հաղորդագրության մեջ:
Թուրքական «Areda Survey » հետազոտական ընկերությունը նոր հարցում է անցկացրել, որին մասնակցել է 1100 մարդ։ Հարցման մասնակիցներին տրվել է «Իսրայելը Թուրքիայի տարածքի նկատմամբ հավակնություններ ունի՞» հարցը, ինչին ի պատասխան՝ 89%-ը դրական պատասխան է տվել, իսկ 10.6%-ը՝ բացասական։
Սեպտեմբերի սկզբին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն առաջարկել էր սահմանափակումներ կիրառել Հայաստանի զինված ուժերի նկատմամբ:
Փաշինյանը համարում է, որ լուծել է Արցախի հարցը՝ ազատվելով այդ «բեռից», մնում է հանել ռուսական ռազմաբազան:
Հոկտեմբերի 8-ին Թուրքիայի խորհրդարանի փակ նիստը տեղի կունենա, որպեսզի գնահատի Իսրայելի գործողությունները տարածաշրջանում և դրանից բխող սպառնալիքները։
«Բացատրությունն այն է, որ եթե տվյալ երկիրը չի համապատասխանում իրենց պատկերացրած սկզբունքներին և անում է քայլեր, որոնք հեռու են արևմտյան տրամաբանությունից, պետք է հեռու մնան ԵՄ-ից»,- ասաց Լուկիանովը։
Ղազախստանում ավարտվել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների «Անխորտակելի եղբայրություն-2024» խաղաղապահ ուժերի զորավարժությունները։
Սիրիան ցանկանում է միանալ BRICS-ին և արդեն անդամակցության հայտ է ուղարկել։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանում Սիրիայի դեսպան Բաշար Ջաաֆարին «Հյուսիսային Կովկաս. նոր աշխարհառազմավարական հնարավորություններ» համաժողովի շրջանակում՝ փոխանցում է ТАСС-ը։
ՀՀ ԱԳՆ-ը X-ի իր էջում գրառում է կատարել ՆԱՏՕ-ի հետ համագործակցության 30-ամյակի կապակցությամբ․
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Դամասկոսում հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: Այս մասին հայտնում է ՍԱՆԱ լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին «Հըզբոլլահ» շարժումը հաստատել էր առաջնորդ Հասան Նասրալլայի մահը: Սեպտեմբերի 30-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ «Հզբոլլահի» նոր գլխավոր քարտուղար է ընտրվել Հաշեմ Սաֆի ադ-Դինը ՝ Նասրալլայի զարմիկը:
«Ասել են՝ դու որոշի՛ր, Ադրբեջան, դու էլ համաձայնի՛ր, որ տեղափոխվենք Հայաստանի տարածք: Ի՞նչ պատասխանեց Ադրբեջանը դրան՝ Սումգայիթով: Այն, ինչ Ադրբեջանը այս ՔՊ-ական իշխանության շնորհիվ արեց 2020-21-22թթ., փորձում էր անել 1988թ.: Բայց չկարողացավ անել, որովհետև Հայաստանում ՔՊ-ական իշխանություն չկար: Նույնիսկ կոմունիստները դա թույլ չտվեցին»,- ասաց նա: