Զանգեզուրի միջանցքի նախագիծը ուղղակի սպառնալիք է Իրանի ազգային անվտանգությանը և տարածաշրջանային կապերին։
Իր հերթին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նախորդ գիշեր ոչնչացրել է ուկրաինական 7 անօդաչու թռչող սարք, հայտնում է TASS-ը։
Մարտին ալ-Շարաան ստորագրեց անցումային շրջանի սահմանադրական հռչակագիր, որի համաձայն՝ ժամանակավոր խորհրդարանի լիազորությունների ժամկետը սկզբում կլինի երեք տարի, որից հետո այդ մարմինը կարող է վերընտրվել։
Տեղի վարչակազմը բնակչությանը խորհուրդ է տվել պահպանել հատուկ նախազգուշական միջոցները:
Հուլիսի 27-ին Մալայզիայի արտաքին գործերի նախարար Մոհամադ Հասանը հայտարարել էր, որ Թաիլանդի և Կամբոջայի առաջնորդները բանակցություններ կանցկացնեն Մալայզիայում հուլիսի 28-ին:
Հայտարարության մեջ ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը նշել է. «Մենք ՀԱՄԱՍ-ի վերջին արձագանքից հետո, որը հստակ ցույց է տալիս Գազայում հրադադարի հասնելու ցանկության բացակայությունը, որոշել ենք մեր թիմը խորհրդակցությունների նպատակով դուրս բերել Դոհայից»։
Ռուսաստանի ազգային ավիափոխադրող «Աէրոֆլոտը» հայտարարել է, որ ավիաընկերության տեղեկատվական համակարգերում խափանում է առաջացել, ինչը կարող է ժամանակավորապես խաթարել ծառայությունների աշխատանքը, սակայն ընկերությունից չեն հայտնել խափանման ծավալի կամ հնարավոր պատճառների մասին։
Շոտլանդիայի ոստիկանությունը հայտնել է, որ դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել։ Հայտնի է դարձել նաև, որ ինքնաթիռում որևէ ռումբ չի եղել։
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել է գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։
Նա Իսրայելի վարչապետի ու ռազմաօդային ուժերի հրամանատարի հետ ժամանել է իսրայելական այն ռազմաօդային բազա, որտեղից իրականացվել էին ռազմական գործողություններն Իրանի մայրաքաղաք Թեհրանում։
Միացյալ Նահանգները և Եվրամիությունը համաձայնության են եկել այն հարցի շուրջ, որ ԱՄՆ ներմուծվող բոլոր եվրոպական ապրանքների վրա մաքսատուրքը կկազմի 15%, մինչդեռ ԵՄ-ն ամերիկյան ապրանքների վրա մաքսատուրքեր չի սահմանի։
Ակնկալվում է, որ Սիրիան սեպտեմբերին կանցկացնի իր առաջին խորհրդարանական ընտրությունները նոր վարչակազմի օրոք։ Այս մասին կիրակի օրը պետական SANA լրատվական գործակալությանը հայտնել է ընտրական գործընթացի ղեկավար Մոհամմեդ Թահան։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կիրակի օրը նախազգուշացրել է, որ Գազայի հատվածում թերսնման մակարդակը հասնում է «տագնապալի մակարդակի»՝ ընդգծելով, որ օգնության մատակարարումների «դիտավորյալ արգելափակումը» լիովին կանխարգելելի էր և բազմաթիվ կյանքեր արժեցավ, հայտնում է AFP-ն։
Թաիլանդը հրետանային կրակի հետևանքով սպանել է Կամբոջայի Թագավորական բանակի 7-րդ դիվիզիայի հրամանատար գեներալ-մայոր Դուանգ Սոմնիանգին։
Ըստ նրա, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձգտում է ընդլայնել ամերիկյան ընկերությունների մուտքը։
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը պատմաբան Միհրան Հակոբյանն ու քաղաքագետ Արմեն Մինասյանն են։
Միացյալ Նահանգները և Եվրամիությունը պայմանավորվել են առևտրային գործարքի շուրջ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է Sky News-ը։
Հիշեցնենք, որ Թրամփը Շոտլանդիայում է ընտանեկան այցով։ Նա հիմնականում գոլֆ է խաղում իր ընտանիքին պատկանող տարածքում։
Հորդանանի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ Հորդանանի Թագավորական ռազմաօդային ուժերը Արաբական Միացյալ Էմիրությունների հետ համատեղ մասնակցում են Գազա «25 տոննա պարենային օգնություն և առաջին անհրաժեշտության պարագաներ» հասցնելու գործողությանը, հայտնում է BBC News-ը։
«Լաբուբու» խաղալիքի մոլուցքը Չինաստանում նոր բիզնես է առաջացրել՝ ««Լաբուբու»-ի բժիշկներ», որոնք վերանորոգում են այդ տիկնիկները, երբ դրանք վնասվում են: South China Morning Post-ի տվյալներով՝ վերանորոգման արժեքը կազմում է խաղալիքի գնի 10%-ը. սովորական, ոչ կոլեկցիոն Լաբուբուն Չինաստանում միջինում արժե 14 դոլար:
Այս իշխանությանը ժողովուրդը չի հետաքրքրում։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն անձնականացված է, և տեսանելի է, որ այն առաջնորդվում է իր անձնական շահերով։ Ժողովուրդը, մարդը նրան չեն հետաքրքրում։ Ինչ մտածում է, ինչ խելքին փչում է, որ րոպեին ինչ ուզում է՝ անում է, և իրեն ամբողջությամբ դուրս է դրել օրենքից։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը կոչ է արել ՄԱԿ-ին դադարեցնել իր կառավարությանը Գազայի հումանիտար իրավիճակի համար մեղադրելը, այն բանից հետո, երբ զինվորականները բացել են անվտանգ երթուղիներ, հայտնում է AFP-ն։
Գազայի հիվանդանոցներում գրանցվել է սովի և թերսնման պատճառով վեց նոր մահվան դեպք, այդ թվում՝ երկու երեխայի:
Եվրամիությունն արդեն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթի վրա։ Ուկրաինան Բրյուսելին է փոխանցել իր առաջարկները, հայտարարել է պատժամիջոցների հարցերով լիազոր Վլադիսլավ Վլասյուկը, հայտնում է РБК-Украина-ն։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը սպառնացել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյիդ Ալի Խամենեիին։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կիրակի օրը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ժամանակ կոչ է արել նրան «որքան հնարավոր է շուտ օգնություն ցուցաբերել Գազայում սովյալ քաղաքացիական անձանց», հաղորդում է AFP-ն։
Ռուսաստանը կշարունակի Ռազմածովային նավատորմը համալրել առաջատար տեխնիկայով և բարձրացնել անձնակազմի մարտական պատրաստության մակարդակը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ տեսակապի միջոցով ստուգելով «Հուլիսյան փոթորիկ» զորավարժությունների ընթացքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Մենք կշարունակենք բարձրացնել վերջրյա և ստորջրյա նավերի անձնակազմերի, առափնյա և ավիացիոն զորամասերի մարտական պատրաստության մակարդակը, համալրել դրանք ամենաժամանակակից տեխնիկայով և սպառազինությամբ», – ասել է […]
Եվրոպական խորհրդարանը հերթական հայտարարությունն է տարածել Վրաստանի վերաբերյալ:
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Գազայում մարդասիրական կարիքների ապահովման նպատակով ռազմագործողությունների տեղական մարտավարական հրադադարի մասին:
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կարող է դառնալ պետության ղեկավարի պաշտոնի թեկնածու 2028 թվականի ընտրություններում։ Այս կարծիքը հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։