Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստում չկա դրույթ այն մասին, որ մինչև Խորհրդային միության փլուզումը երկու երկրների տարածքներում բնակեցված և այդ տարածքները լքած մարդիկ պետք է վերադառնան իրենց տները կամ այն տարածքներ, որտեղ իրենց նախնիները ապրել են։ Այդ մասին ՀՀ ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Մոնտենեգրուն հերքել է շահերի բախման առկայությունը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ, նախարարների խորհրդի նախագահ Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդի հետ:
Մարտի 13-ին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Financial Times-ին տված հարցազրույցում ԱՄՆ-ին կոչ էր արել միջուկային զենք տեղակայել Լեհաստանում՝ որպես Ռուսաստանի դեմ զսպող միջոց։
Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի պայմանների շուրջ համաձայնություն ձեռք բերելը համարել է անհրաժեշտ և կարևոր քայլ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ։
Դոնալդ Թրամփի և Կառավարության արդյունավետության վարչության ղեկավար Իլոն Մասկի կողմից բյուրոկրատիան կրճատելու ջանքերի շրջանակներում հազարավոր մարդիկ զրկվել են աշխատանքից։
Դենվերի միջազգային օդանավակայանից հայտնել են, որ 12 մարդ թեթև վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Մեր քաղաքական մտքի հասունությունը և ապագա իշխանության բովանդակությունը պետք է լինի ոչ թե պարզապես սուր ճոճելը, (չեղած սուրը) այլ իրական դեէսկալացիայի տանող խաղաղության բանաձև գտնելը և հասարակությանն առաջարկելը։
Իսպանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳ նախարարությունները հանդես են եկել հայտարարությամբ՝ ողջունելով ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել հայտարարությամբ՝ ողջունելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտը։
Խաղաղության» բանակցությունների ավարտի ազդարարման վերաբերյալ Երևանից ու Բաքվից հնչող հայտարարությունների ֆոնին, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Հայաստանի նկատմամբ վստահությունը մոտ է զրոյին:
ՆԱՏՕ–ն նոր ահաբեկչություններ է ծրագրում ռուսական բեռնատար նավերի, խողովակաշարերի և տանկերների դեմ․ Национальная оборона ամսագրին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել ՌԴ նախագահի օգնական, ՌԴ ռազմածովային կոլեգիայի նախագահ Նիկոլայ Պատրուշևը։
Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում այսօր․ Փաշինյան
Սիրիայի հետ կապված` Թուրքիայի հետ ՀՀ իշխանություններն ունեցել են կոնկրետ քննարկումներ և խոսակցություններ, և եթե ոչինչ չխանգարի, ապա կլինեն նաև կոնկրետ դրսևորումներ։ Այս մասին թուրքական 10 լրատավամիջոցների ներկայացուցիչներին տված հարցազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ներգաղթյալների զանգվածային արտաքսման քաղաքականության պատճառով ԱՄՆ-ում միգրանտների պահման կենտրոնները գերբեռնված են։ «Ներգաղթային բանտերում» գտնվողների թիվը հասել է 47 600-ի։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ամերիկահայ հայտնի փաստաբան, «Քերքոնյան & Դաջանի» (Kerkonian Dajani) ընկերության գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ, Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության հանձնախմբի անդամ, Հայ փաստաբանների միության (Armenian Bar Association) ներկայացուցիչ Գառնիկ Քերքոնյանն (Karnig Kerkonian) է։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ռուսական շուկա վերադառնալու հարցով փակ բանակցություններ են ընթանում որոշ ընկերությունների հետ:
Ադրբեջանի արձագանքը խաղաղության համաձայնագրին անակնկալ էր ու անգամ անսպասելի։ Ըստ էության՝ այն պետք է լավատեսության հիմքեր տար, բայց, ցավոք սրտի, վստահության պակասը կասկածների մեծ դաշտ է բացում։ Ունենք այն, ինչ ունենք և ունեցածից հրաժարվելը պատերազմի վերսկսման պատճառ կարող է դառնալ։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը ողջունում է Եվրոպական խորհրդարանի բանաձևը Բաքվում պահվող հայ պատանդների վերաբերյալ, ինչպես նաև Ռուբեն Վարդանյանի՝ հացադուլը դադարեցնելու մասին որոշումը։
«Պահը ճակատագրական է։ Ժողովո՛ւրդ, մենք պետք է սեպտեբերի 21-ի նման կա՛մ «այո» ասենք մեր անկախությանը, կա՛մ ասենք՝ «ոչ»։ Ժողովուրդ, էլ կորցնելու բան չունենք։ Փաշինյանը խուրդում է Հայաստանը. Նիկոլի ևս մեկ վերարտադրությունը հավասարազոր է նրան, որ հայ ժողովուրդը մասնակցի ևս մեկ Անկախության հանրաքվեի և ասի՝ «ոչ»»,- ասաց Սուրենյանցը։
Կառավարության ղեկավարը չունի հարյուր հազարավոր մարդկանց խախտված իրավունքներ վերականգնմանն ուղղված միջազգային դատական գործընթացները կանգնեցնելու իրավունք: Բացի այն, որ կա իրավական արգելք, նման համազգային նշանակության հարցերի լուծմանը մասնակցությունը պահանջում է բարձր հանրային վստահություն կամ աջակցություն: Ակնհայտ է, որ ՔՊ ղեկավարը չունի նման վստահություն կամ աջակցություն, հետևաբար` նա չունի նման իրավունք»։
Ճապոնիան, ուր Թուրքիայի քաղաքացիները կարող էին ճամփորդել առանց վիզայի, պատրաստվում է վիզային ռեժիմ մտցնել Թուրքիայի քաղաքացիների համար։ Պատճառն այն է, որ վերջին տարիներին ավելացել են փախստականների հիմնախնդիրները, դիմումների աճը և Թուրքիայից ներգաղթածների հետ կապված միջադեպերը։
Ռուսաստանը համաձայն է Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկին, սակայն դա պետք է հանգեցնի երկարաժամկետ խաղաղության: Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ռուսական կողմը, ի պատասխան պատժամիջոցների 16-րդ փաթեթի, ընդլայնում է եվրոպական ինստիտուտների և Եվրամիության անդամ երկրների ներկայացուցիչների ցուցակը, որոնց մուտքը երկիր արգելված է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Թրամփն այս մասին գրել է Truth սոցիալական ցանցի իր էջում: Թրամփը նշել է, որ ԵՄ–ն նոր է սահմանել այդ մաքսատուրքը:
Ցավոք սրտի, մերօրյա իրականության մեջ նմանօրինակ ձևակերպումները, որը հատկապես տեղի է ունենում երկրի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից, միջին վիճակագրական քաղաքացին ընկալում է հետևյալ կերպ․ «ինչ էլ լինի՝ մեկ է, մենք այդ սպառազինությունը անգարներից չենք հանելու», և այս ընկալումը, բնականաբար, թուլացնում է և՛ մեր հասարակության իմունիտետը, և՛ բացասական ազդեցություն է ունենում մեր ԶՈՒ-ի վրա առհասարակ։
Թուրքիայի նավթային բաժնետիրական «TPAO» ընկերությունը Հյուսթոն քաղաքում համաձայանգիր է ստորագրել ամերիկյան «TransAtlantic Petroleum and Continental Resources»-ընկերության հետ։
Ավելի վաղ «Գանձասար» պարբերականը հայտնել էր, որ Իսրայելական ուժերը հրթիռակոծել են Դամասկոսի արևմտյան Դումար շրջանը, որտեղ բնակվում են հայ ընտանիքներ։
Հրատարակության տվյալներով՝ իսրայելական գրոհի թիրախ է դարձել Դամասկոսի արվարձանում գտնվող պաղեստինցիներից մեկը։
ԵՄ-ն Սիրիայի վերականգնմանն աջակցելու ջանքերի շրջանակում 2025 թվականի փետրվարին կասեցրել էր մի շարք պատժամիջոցներ, որոնք սահմանվել էին նախկին վարչակազմի դեմ։