Ամերիկյան հետախուզությունը հունիսի կեսերին արդեն տեղեկատվություն է ստացել առ այն, որ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը Ռուսաստանում հնարավոր զինված ապստամբության է կազմակերպում: Այս մասին գրում են The Washington Post (WP) և The New York Times (NYT) թերթերը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին:
ՌԴ Լիպեցկի մարզի կառավարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ստորաբաժանումները լքել են Լիպեցկի մարզի տարածքը։
Երեկոյան ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ «Վագներ»-ի ղեկավարը կգնա Բելառուս, իսկ քրեական գործը կկարճվի։ Երաշխիք, որ Պրիգոժինը կկարողանա դա անել, Ռուսաստանի նախագահի խոսքն է, հավելել է Պեսկովը։
Մենք հիմա ունենք ներքին և արտաքին միջնորդության սուր կարիք. ներսում՝ ներքին հաշտեցման գնալու, դրսում՝ պետական շահերը պաշտպանելու։ Երկուսն էլ այս պահին ցավալիորեն տապալում ենք։
Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել ՌԴ-ում ստեղծված իրավիճակի կապակցությամբ. նախօրեին «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը փորձել է զինված ապստամբություն կազմակերպել:
Փաստացի Վ.Պուտինը առանց արյան կանխեց 21-րդ դարի Ստեպան Ռազինի կամ Եմելյան Պուգաչովի ապստամբությունը՝ վերջինիս «աքսորելով» Բելառուս։
Այսօր ստեղծված իրավիճակը չի ազդի հատուկ գործողության ընթացքի վրա։
Հույները չորս տարով պետք է ընտրեն միապալատ խորհրդարանի 300 պատգամավոր։
Արցախի ԱԳ նախարարությունը մեկնաբանություն է տարածել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևի ընդունման կապակցությամբ՝ նշելով, որ սատարում է Լաչինի միջանցք և Արցախի Հանրապետություն Եվրոպայի խորհրդի փաստահավաք առաքելություն ուղարկելու, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի համապատասխան գործակալությունների անարգել մուտքն Արցախ ապահովելու ԵԽԽՎ կոչին։
Հայ գործարարների ասոցիացիայի եւ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը կոչ է արել չտրվել սադրանքների եւ չպառակտել հասարակությունը։
Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունները այդ երկրի ներքին հարցն է։
Լիպեցկի մարզի օպերատիվ շտաբը իր բնակիչներին խորհուրդ է տալիս առանց հրատապ անհրաժեշտության չլքել տները և զերծ մնալ անձնական ու հասարակական տրանսպորտով երթևեկելուց։
Հակաահաբեկչական գործողության անցկացման վայրերում հնարավոր է ինտերնետ-ռեսուրսների աշխատանքի ժամանակավոր սահմանափակում
Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար, Պուտինի երբեմնի խոհարար Եվգենի Պրիգոժինի դեմ` ռազմական հեղաշրջման կոչ հնչեցնելու համար:
ՌԴ-ում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար, Պուտինի երբեմնի խոհարար Եվգենի Պրիգոժինը, որը կեսգիշերից զինված հեղաշրջում էր նախաձեռնել ՌԴ ԶՈՒ ղեկավարության՝ մասնավորապես Սերգեյ Շոյգուի և Վալերի Գերասիմովի դեմ, կարծես կասեցնում է վագներականների արշավը դեպի Մոսկվա։
Միացյալ Նահանգները կպահպանի սերտ համակարգում G7-ի դաշնակիցների և գործընկերների հետ՝ ՌԴ իրավիճակի հետագա զարգացմանը զուգընթաց:
Հնարավոր ահաբեկչական գործողությունները կանխելու նպատակով Մոսկվայում ու Մոսկովյան շրջանում հայտարարվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ։
Կազբեգի»-«Վերին Լարս» անցակետի սահմանի երկու կողմերում ավտոմոբիլային երթևեկության աճ չի նկատվում։
Սվերդլովսկի մարզի նահանգապետ Եվգենի Կույվաշևը տարածաշրջանում մտցրել է բարձր պատրաստվածության ռեժիմ ՝ ստորագրելով համապատասխան հրամանագիրը:
Ավստրիայի արտաքին գործերի նախարարությունը երկրի քաղաքացիներին կոչ է արել խուսափել Բելգորոդ, Բրյանսկ, Վորոնեժ, Կրասնոդար, Կուրսկ և Դոնի Ռոստով այցելություններից:
Ռուսաստանի Դաշնությունում ստեղծված իրավիճակի կապակցությամբ տարբեր երկրների Արտաքին գործերի նախարարությունները հայտարարություններ են տարածում, իսկ երկրների ղեկավարներն էլ զանգահարում են Վլադիմիր Պուտինին և իրենց զորակցությունը հայտնում:
Ռուսաստանի Դաշնության պատիժների կատարման դաշնային ծառայությունը հերքում է տեղեկությունն այն մասին, որ Մոսկվայի երկու մեկուսարաններում խռովություններ են սկսվել։
Ռուսաստանի իրադարձությունների կապակցությամբ Լատվիան հումանիտար կամ այլ տեսակի վիզաներ չի տրամադրի
Լրագրողի հարցին, թե Ուկրաինան ինչ արդյունքներ կունենա Ռուսաստանում ստեղծված իրավիճակից, Կուլեբան պատասխանել է, որ դեռ վաղ է այդ մասին խոսել և կանխատեսումներ անել։
ՌԴ նախագահը տեղեկացրել է երկրում տիրող իրավիճակը:
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը ռազմական հեղաշրջման տանող գործողություններ է սկսել, ինչը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժողովրդին ուղղված իր հատուկ ուղերձում անվանել էր դավաճանություն, հարված թիկունքին՝ իրավիճակը համեմատելով 1917 թվականի հոկտեմբերի հետ։
Նշենք, որ ըստ տելեգրամյան ալիքների, Պրիգոժոնի ղեկավարությամբ վագներցիները Դոնի Ռոստովից հետո այժմ գրավել են Վորոնեժը և Լիպեցկի մարզով շարժվում են դեպի Մոսկվա։
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան խորհրդակցություն է անցկացրել Ռուսաստանում ստեղծված իրավիճակով պայմանավորված։
Պրոգոժինն իր տելեգրամյան ալիքում մեկնաբանել է լուրերը և հակադարձելով ՌԴ իշխանություններին ասել է, թե երբ Աֆրիկայում էր կռվում, այդ ժամանակ նորմալ էր կանխիկ գումար ունենալը, հիմա ո՞չ։
Կասկածից վեր է, որ ապստամբությունը և Պրիգոժինը համակարգվում և ղեկավարվում են Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և, հնարավոր է, մերձավորարևելյան մեկ այլ երկրի հետախուզական ծառայությունների կողմից: