Բաքվի պատասխանը՝ Արմեն Գրիգորյանի ակնկալիքին

Մինչև Նիկոլ Փաշինյանն իրեն համոզում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև էսկալացիա կամ պատերազմ չի լինելու, կամ փորձում են ցույց տալ, որ միջադեպերի հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու փաշինյանական առաջարկը, ըստ էության, գործնական փուլում է, ադրբեջանական կողմը շարունակում է թիրախավորել Սյունիքի մարզի բնակավայրերը:

Նշենք, որ օրերս Փաշինյանի աշխատակազմը տեղեկություն էր շրջանառել, որ Հայաստանն ու Ադրբեջանը հրադադարի խախտումների վերաբերյալ տվյալներ են փոխանակել, ինչը մայիսի 9-ին «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում հաստատել էր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հավելելով, որ Երևանը Բաքվից ակնկալում է մանրամասն հետաքննություն ադրբեջանական կրակոցների վերաբերյալ։

Եվ այսօր Ադրբեջանն այս ակնկալիքին պատասխանեց ոչ միայն ՀՀ պաշտպանության նախարարության՝ Սյունիքի բնակավայրերը թիրախավորելու հրապարակային փաստերը հերքելով և դրանք որակելով հայկական կողմից «հնարավոր սադրանքի համար հիմքերի ստեղծում» (ինչով Ադրբեջանն է զբաղված.- Մ.Պ.), այլ նորից ակտիվացրեց մեղադրանքները, թե իբր հայկական կողմը հրադադարի ռեժիմ է խախտել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում (Ճամբարակ) տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

Կարդացեք նաև

Ավելին, երեկ երեկոյան Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը մերձակա caliber.az-ը տեղեկություն և տեսանյութ է տարածել, թե իբր «մայիսի 9-ին ժամը 17:40-ի սահմաններում նախիջևանյան թևում ՀՀ ԶՈՒ զինծառայողները փորձել են սադրել, սպառնալ ադրբեջանցի զինծառայողներին», բայց ադրբեջանական կողմը չի տրվել այդ «սադրանքին»:

Մեր տեղեկություններով, ՀՀ պաշտպանության նախարարությունը փորձում է պարզել Ադրբեջանի տարած տեսանյութի «ծագումը»: Մի բան հստակ է՝ ադրբեջանական կողմն աղավաղվում է իրականությունը և փորձում էսկալացիայի հիմքեր ստեղծել:

Տեսանյութեր

Լրահոս