Տեսանյութում Վագներ խմբավորման կողմից խոցված ռուսական ուղղաթիռին է
Ռոստովի Հարավային ռազմական օկրուգի նախարարության շենքը Վագների վերահսկողության տակ է
Մենք գտնվում ենք շտաբում, մեր վերահսկողության տակ են Ռոստովի ռազմական օբյեկտները, այդ թվում օդանավակայանը։ Այս մասին ասել է «Վագներ» ՄՌԿ հիմնադիր Եվգենի Պրիգոժինը։
ՌԴ ՊՆ-ն դիմել է Վագներ ՊՄԿ գրոհային ջոկատների մարտիկներին՝ նշելով, որ նրանք խաբեության են մատնված Պրիգոժինի հանցավոր արկածախնդրության և զինված ապստամբության մասնակցության մեջ եւ հորդորել է հրաժարվել զինված ապստամբությանը մասնակցելուց։
Հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել նաեւ Վորոնեժի շրջանում։
Ռուսական ընդդիմադիր լրատվամիջոցները հայտնում են, որ Ռոստով նա Դոնու քաղաքն արդեն «Վագների» վերահսկողության տակ է։
Իհարկե, այդ հայտարարություններից հետո Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Էրդողանի երդմնակալության արարողությանը, գրկախառնվելով, կատակներ անելով նրանց հետ` այնպես, ասես ոչինչ էլ չի ելել:
Ըստ France 24-ի հրապարակման՝ խորհրդային մի պաշտոնաթող գնդապետ ժամանակ AFP-ին հարցազրույցում հայտնել էր, թե Մոսկվան նույնիսկ դելֆիններին վարժեցնում էր թշնամու նավերի վրա պայթուցիկ սարքեր տեղադրելու համար:
ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը մայիսի 5-ին Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել է, որ մահացածների իրական թիվը կազմում է առնվազն 20 միլիոն:
Ամերիկյան երկու ստարտափները՝ «Upside Foods»-ը և «Good Meat»-ը, պաշտոնական թույլտվություն են ստացել ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարությունից՝ լաբորատոր պայմաններում թռչնի բջիջներից աճեցված հավի արհեստական միս վաճառելու համար: Ընկերություններն առաջինն են, որոնք ստացել են իրենց արտադրանքը վաճառելու իրավունք, տեղեկացնում է «Lenta.ru»-ն։
Մասկ-Ցուկերբերգ հնարավոր մենամարտին է անդրադարձել նաև Իլոն Մասկի մայրը:
Ինչպես կարծում են Լատինական Ամերիկայի երկրների ղեկավարները, Արգենտինայի վիճակը նաև սրել են համավարակի, Ուկրաինայի հակամարտության և երաշտի հետևանքները։
ԵՄ-ն լրջորեն մտահոգված է Լաչինի միջանցքի գրեթե ամբողջական շրջափակմամբ և համարում է, որ այն ուղղակիորեն սպառնում է տեղի բնակչության կենսապահովմանն ու լուրջ մտավախություններ է առաջացնում հնարավոր հումանիտար ճգնաժամի վերաբերյալ:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցք մուտքի արգելափակումը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների համատեղ հայտարարության խախտում, որը բերում է լարվածության խորացման: Այս մասին նշել է Զախարովան ՝ մեկնաբանելով Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը:
Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների հերթական՝ 11 – րդ փաթեթը ուժի մեջ կմտնի շաբաթ օրը ՝ հունիսի 24-ին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, վկայակոչելով Եվրահանձնաժողովի տարածած հայտարարությունը:
Հաջորդ շաբաթ Վաշինգտոնում ազդարարված Արարատ Միրզոյան-Ջեյհուն Բայրամով բանակցային հերթական ռաունդին ընդառաջ՝ ադրբեջանական կողմը նոր վերջնագիր է ներկայացրել հայկական կողմին։
Սուզանավում գտնվող 5 անձինք էին բրիտանացի գործարար և հետազոտող 58-ամյա Հեմիշ Հարդինգը, Պակիստանի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ 48-ամյա Շահզադա Դավուդը և նրա 19-ամյա որդի Սուլեյման Դավուդը, սուզանավը գործարկող OpenGate ընկերության տնօրեն, 61-ամյա Ստոքթոն Ռաշը և ֆրանսիացի ծովային փորձագետ, 77-ամյա Փոլ-Անրի Նարժոլեն, որը մինչ այս 35 անգամ սուզվել էր դեպի «Տիտանիկի» խորտակման վայրը:
ԵՄ խորհուրդն այսօր հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական՝ 11-րդ փաթեթը, որով նաև փորձ կարվի կանխել նախկինում սահմանված պատժամիջոցների շրջանցման դեպքերը:
Վրաստանի կառավարության ղեկավարը հավելել է, որ երեք երկրներն աշխատում են, որպեսզի վերացնեն բոլոր խոչընդոտները:
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը ԵՄ խորհուրդը հաստատել է այսօր՝ հունիսի 23-ին
Տյումենի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին կառուցվել է տյումենաբնակ Սուրեն Սաֆարյանի նախագծով։
Միևնույն ժամանակ մինչև 2024 թ. մարտի 31-ը երկարաձգվում է նավթի գնի վերին շեմի համար սահմանված բացառությունը Ճապոնիա արտահանվող Սախալինի նավթի համար:
62 տարվա ընթացքում առաջին անգամ Մեծ Բրիտանիայի պետական պարտքի չափը գերազանցել է ՀՆԱ-ի չափը՝ մայիսին կազմելով դրա 100,1%-ը կամ 2,267 տրիլիոն ֆունտ ստեռլինգ:
ԱՄՆ ղեկավարի վարչակազմը նշում է, որ երկրները նաև ձեռնարկել են քայլեր «հույժ կարևոր տեղեկատվության փոխանակման խորացման» համար:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ներկայում ունի հինգ մշտական անդամ՝ Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան։
Այս փաթեթով պատժամիջոցների ցանկում կներառվեն 87 նոր ընկերություններ, «որոնք ուղղակիորեն աջակցում են Ռուսաստանի ռազմական ու արդյունաբերական համալիրներին:
Ընդ որում, դեսպանը նշել է, որ համաձայնագիրը պետք է վավերացվի ԵԱՏՄ-ի անդամ հինգ երկրների խորհրդարաններում, ինչպես նաև Իրանի խորհրդարանում։
Ըստ Բրիտանիայի կառավարության աղբյուրների՝ Բայդենի կողմից Ուոլեսի թեկնածությունը չպաշտպանելը կարող է վնասել ԱՄՆ-Միացյալ Թագավորություն հարաբերությունները:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անցյալ շաբաթ նախազգուշացրել է, որ գործարքը չի երկարաձգվի, եթե համաձայնագրերի ռուսական փաթեթը չգործի։
Ֆրանսիան և Հայաստանն ունեն ընդհանուր պատմություն և հինավուրց կապեր, ուստի պետք է պահպանել բարեկամությունը, ինչպես նաև՝ հարաբերությունները պաշտպանության ոլորտում։