Ամերիկացի ազդեցիկ ռաբբիներ՝ ներառյալ Մարվին Հիր-ը և Էլի Աբադին, կոչ են արել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին ապահովել Ադրբեջանի անդամակցությունը Աբրահամի պայմանագրին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփի հետ։ Հեռախոսզրույցի ընթացքում նախագահները երկկողմ հարաբերությունների հետ մեկտեղ քնարկել են նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Բայդենը նաև ներում էր շնորհել իր ազգականներին: Իհարկե, նա առաջինը չէր դա արել:
Այս գործողությունը կարող է կապված լինել Պենտագոնի և հայկական բանակի համատեղ զորավարժությունների հետ։
Բազմաթիվ երկրներ արդեն ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումը խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ և հույս են հայտնել, որ այն կստորագրվի հնարավորինս շուտ։
«Անսար Ալլահ»-ը տվյալ տարածաշրջանով անցնող նավերի վրա հարձակումներ էր գործում Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի ընթացքում՝ ի աջակցություն պաղեստինցիների։
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Մոսկվա էր ժամանել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց
Հայաստանի ու Ադրբեջանի միջև «խաղաղության» համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի ֆոնին, երեկ Ադրբեջանի իրականացրած ապատեղեկատվության արշավը որոշակորեն փոթորկել է հանրությանը:
Այս թեմայով իր առաջին գրառմամբ միջազգային փաստաբան Գենսերը չափազանց կարևոր զարգացում է որակել ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ուոլթսի գրառումն ու Սպիտակ տան դիրքորոշումը։
Այժմ Թրամփին անհրաժեշտ չէ Ռուսաստանի դեմ նոր լարվածություն ձևավորել. ընդհակառակը, նրան պետք է Ռուսաստանի աջակցությունը՝ ինչպես արտաքին, այնպես էլ ներքաղաքական խնդիրները լուծելու համար։ Դրա համար էլ այս պահին նա շահագրգռված չէ Ռուսաստանի դեմ նոր «ֆրոնտեր» բացելու մեջ
Մարտի 16-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեք անգամ կեղծ լուր է տարածել, թե հայկական զինված ուժերը իբր կրակել են սահմանի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի վրա։
Պերուացի ձկնորսին ողջ են գտել Խաղաղ օվկիանոսում 95 օր դեգերելուց հետո, հաղորդել է CNN-ը՝ Պերուի պետական «Անդինա» լրատվական գործակալությանը հղումով:
Միացյալ Նահանգները կշարունակի հարձակվել Եմենի հութիների վրա, քանի դեռ նրանք չեն դադարեցնել հարձակումները նավերի վրա, կիրակի հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարը:
Եվրոպայի խոշորագույն ավտոարտադրողներից մեկը` գերմանական BMW-ն, նախազգուշացրել է, որ ընթացիկ տարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մաքսատուրքերի սահմանումը կոնցեռնին կարժենա 1 մլրդ եվրո, ինչպես նաև կխաթարի համաշխարհային շուկան, գրում է The Times-ը։
Կալիֆոռնիայի դատարանն ամերիկյան Starbucks սուրճի ցանցին պարտավորեցրել է 50 միլիոն դոլար փոխհատուցում վճարել վարորդ-առաքչին, որը լուրջ այրվածքներ է ստացել տաք ըմպելիքի սխալ փակված կափարիչի պատճառով, հայտնել է CNN-ը։
Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է ավարտվի։ Այս շաբաթ ես խոսեցի Ադրբեջանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ։
«Պետության ոչնչացում` «խաղաղության պայմանագիր» անվանումով». թեմատիկ զրույց՝ էդգար Ղազարյանի հետ
Ռուսաստանը թերևս այդ հարցը չի էլ որոշում: Իհարկե, դեմ է արտահայտվում, բայց դա դեռ չի նշանակում որոշել կամ իրապես այդ հարցով զբաղվելու ցանկություն:
Հռոմի Gemelli հիվանդանոցում գտնվող Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իր ուղերձում ասել է, որ այժմ «փորձության շրջան» է անցնում, ինչպեսև մյուս հիվանդները: Այս մասին հայտնում է vaticannews.va կայքը:
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
Բաքվում հայ գերիների վերաբերյալ լռությունը ցույց կտա միջազգային կարգի հիմքերի քայքայումը. Վարդան Օսկանյանը դիմում է միջազգային հանրությանը
ԱՄՆ-ի հարվածները Եմենի տարածքին կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ հութիները չեն զրկվել միջազգային նավերի և ԱՄՆ ռազմածովային ուժերի վրա հարձակվելու հնարավորությունից, CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
Առնվազն 59 մարդ Է զոհվել, ավելի քան 155-ը՝ վիրավորվել Հյուսիսային Մակեդոնիայի գիշերային ակումբներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով, հայտնում են պաշտոնական անձինք:
«Այս աղետալի իշխանության գործունեության արդյունքում երկիրը խրվել է պարտքերի մեջ, և տրված պարտքի տոկոսները շարունակաբար աճելու են»,- «Դասեր» հաղորդաշարում ասաց տնտեսագետ, պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակել Անդրեյ Գնատովին, որը կփոխարինի Անատոլի Բարգիլևիչին: Այս մասին հայտնել է ՊՆ ղեկավար Ռուստեմ Ումերովը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում ամերիկահայ հայտնի փաստաբան, «Քերքոնյան & Դաջանի» (Kerkonian Dajani) ընկերության գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ, Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության հանձնախմբի անդամ, Հայ փաստաբանների միության (Armenian Bar Association) ներկայացուցիչ Գառնիկ Քերքոնյանն (Karnig Kerkonian) է։
Եմենի «Անսար Ալլահ» ապստամբ շարժման հութիները կշարունակեն արգելափակել իսրայելական նավերի անցումը Կարմիր ծովով և Ադենի ծոցով՝ չնայած Եմենի տարածքին ԱՄՆ-ի հարվածներին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Նա վստահություն է հայտնել, որ Թուրքիան և Միացյալ Նահանգները, որպես դաշնակիցներ, հարաբերությունների նոր շրջանում համագործակցությունը կզարգացնեն համերաշխության ոգով՝ կենտրոնացած կոնկրետ արդյունքների և ազնիվ երկխոսության վրա։ Այս մասին հայտնում է TRT-ն:
Նա հավելել է, որ այս շաբաթ իր հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ դրական է եղել և տևել է երեքից չորս ժամ: