Բացի այբբենարանի հանդեսից, Ադրբեջանում առաջին դասարանի աշակերտների համար մի պարտադիր հանդես էլ կա. Արտյոմ Տոնոյան

Արտյոմ Տոնոյանը գրում է. «Հեյդար պապի թոռնիկներն ենք մենք

Ադրբեջանում արդեն մոտավորապես 20 տարի դպրոցներում առաջին դասարանցիների համար պարտադիր է երկու հանդես։

Հանդեսներից մեկը այսպես կոչված «այբբենարանի հանդեսն» է։

Մյուսը, որ նույնպես պարտադիր պիտի լինի և յուրաքանչյուր մանկան համար դառնա հուշ, դա Հեյդար Ալիևին նվիրված հանդեսն է, որը կոչվում է «Հեյդար պապի թոռնիկներն ենք մենք» (Heydər babanın nəvələriyik)։

Այդ հանդեսն ունի իր կազմակերպման հատուկ ուղեցույցը, որը կա բոլոր դպրոցներում ու որի առաջին պահանջն այն է, որ հանդեսը պիտի բացվի «Հեյդար պապի թոռնիկներն ենք մենք» երգով, որի մուտքի երկու տողը հնչում է այսպես՝

Տող 1 / Ադրբեջանի պես հայրենիք ունենք

Տող 2 / Հեյդար պապի պես *առաջնորդ ունենք։

*«Առաջնորդ» է թարգմանվել այստեղ ադրբեջաներենի öndər բառը, որն այլ կոնտեքստում կարելի է թարգմանել նաև «ցեղապետ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031