Բաժիններ՝

Բրազիլիայի նախագահը հայտնել է, որ հետաքրքրված է Ռուսաստանի հետ համատեղ ԱԷԿ-ի կառուցմամբ

Ռուսաստանը Բրազիլիայի կարեւոր տնտեսական գործընկերն է, որի իշխանությունները մտադիր են համատեղ զբաղվել փոքր ատոմակայանների կառուցմամբ՝ ապահովելու համար իրենց էներգետիկ անվտանգությունը։ Այս մասին հայտնել է հանրապետության նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան՝ ամփոփելով ՌԴ այցի արդյունքները, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Ռուսաստանը Բրազիլիայի համար մնում է կարեւոր գործընկեր՝ գազի, նավթի եւ փոքր միջուկային ռեակտորների կառուցման ոլորտներում»,- ասել է նա լրագրողների հետ զրույցում։ «Սա շատ կարեւոր հարց է, քանի որ դա (Բրազիլիայի) հավերժ էներգետիկ կայունության երաշխիքն է»:

Իր հերթին արտգործնախարար Մաուրո Վիեյրան նշել է, որ Ռուսաստանի եւ Բրազիլիայի միջեւ համագործակցության 12-րդ բարձրամակարդակ հանձնաժողովի նիստը կարող է տեղի ունենալ այս տարի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս