ԱՄՆ-ն հայտարարել է, որ Թրամփն անկեղծ է Իրանի հետ համաձայնության հասնելու իր ցանկության մեջ. CNN

Իրանցի պաշտոնյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ վերջին անուղղակի բանակցությունները, որոնք ուղղված էին Թեհրանի միջուկային ծրագրի խնդրի լուծմանը և պատժամիջոցների չեղարկմանը, «ոչ իրական» են եղել ամերիկյան կողմից և, հավանաբար, ի սկզբանե մտածված են եղել որպես «իրավիճակում լարվածությունը սրելու որոգայթ»։

Ըստ Թեհրանի ներկայացուցչի, որը CNN-ի հետ զրուցել է անանուն մնալու պայմանով, բանակցություններում ընդմիջումները և աշխատանքում շաբաթական դադարները, որոնք հակասում էին Թեհրանի նախընտրություններին, Իրանը գնահատում է որպես ամերիկյան կողմի քաղաքական և մեդիա խաղ և այժմ պատրաստվում է այն սցենարներին, որոնց դեպքում բանակցությունները կձախողվեն։

Սա տեղի է ունեցել ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հայտարարությունից հետո այն մասին, որ եթե կիրակի օրը Օմանում կայանալիք հաջորդ բանակցությունները արդյունավետ չլինեն, «ապա դրանք չեն շարունակվի, և մենք ստիպված կլինենք այլ ճանապարհով գնալ»։

Այս կապակցությամբ ամերիկացի պաշտոնյան շաբաթ օրը CNN-ին հայտարարել է, որ «նախագահ Թրամփը բացարձակապես անկեղծ է Իրանի հետ համաձայնության հասնելու իր ցանկության մեջ և լիովին հավատարիմ է դրան հասնելուն»։

«Միացյալ Նահանգները երաշխավորելու է, որ Իրանը երբեք միջուկային զենք չունենա, բայց նաև ցանկանում է կայուն խաղաղություն Մերձավոր Արևելքում, նոր հարաբերություններ Իրանի հետ և որպեսզի իրանցի ժողովուրդը լիովին իրացնի իր ազգային ներուժը», – հայտարարել է ամերիկացի պաշտոնյան։

Ակնկալվում է, որ կիրակնօրյա բանակցությունները կանցնեն միայն բարձր մակարդակով, ինչը ենթադրում է, որ երկու կողմերը կքննարկեն առաջ շարժվելու ավելի լայն շրջանակներ։

Տեսանյութեր

Լրահոս