Բաժիններ՝

Ողջունում ենք Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի շուրջ ձեռք բերված փոխըմբռնումը. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է արել․

«Ողջունում ենք Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի շուրջ ձեռք բերված փոխըմբռնումը։ Երկխոսությունը առանցքային է, հուսով ենք, որ հրադադարը կպահպանվի, և տարածաշրջանային խաղաղության հնարավոր կլինի հասնել:

Այս առումով ուշագրավ են նաև խաղաղությանն ուղղված միջազգային ջանքերը, մասնավորապես, ԱՄՆ-ի՝ ավելի վաղ արված հայտարարությունը»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել լիակատար և անհապաղ հրադադարի շուրջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031