Արաղչին մեկնել է Օման, որտեղ այսօր կայանալու է Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունների 4-րդ փուլը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեկնել է Մուսկատ մասնակցելու ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների չորրորդ փուլին, որի նպատակն է Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելը: Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին:

ԱՄՆ-ն և Իրանն Օմանի միջնորդությամբ անցկացրել են բանակցությունների երեք փուլ։ Դրանցից առաջինը տեղի է ունեցել ապրիլի 12-ին Մուսկատում, երկրորդը՝ ապրիլի 19-ին՝ Հռոմում, երրորդը՝ ապրիլի 26-ին կրկին Օմանի մայրաքաղաքում։ Բանակցություններում Իրանի պատվիրակությունը գլխավորում է Արաղչին, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկովը։

Չորրորդ փուլն ի սկզբանե նախատեսված էր մայիսի 3-ին: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին, հաջորդ հանդիպումը հետաձգվել էր «լոգիստիկ պատճառներով»:

Տեսանյութեր

Լրահոս