 
                        Տեղի կունենա համերգ՝ նվիրված անվանի դաշնակահար Սերգեյ Սարաջյանի ծննդյան 80-ամյակին
 
                                    Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մայիսի 13-ին ժամը 19:00-ին տեղի կունենա համերգ՝ նվիրված անվանի դաշնակահար, պրոֆեսոր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանակիր Սերգեյ Սարաջյանի ծննդյան 80-ամյակին։
Սիրելի ուսուցչին իրենց համերգային կատարումները կնվիրեն միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիրներ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Խաչատրյանի անվան տրիոյի դաշնակահարուհի, 2004 թվականից Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը և նույնպես արդեն ճանաչված դաշնակահարուհի Սոնա Բարսեղյանը՝ «Սոնետ» դաշնամուրային դուետով:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        