
Ռուսաստանը չի համաձայնի Ուկրաինայում եվրոպացի խաղաղապահների ներկայությանը. Պեսկով

Ռուսաստանը չի կարող համաձայնել Ուկրաինայում եվրոպական խաղաղապահ կոնտինգենտի ներկայությանը:
Այս մասին ABC News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, չենք կարող»,- ասել է նա՝ անդրադառնալով Ուկրաինայում եվրոպական խաղաղապահ կոնտինգենտ տեղակայելու մասին հարցին։