Ռուսաստանը կարող է անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթվա

Նոր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ Ռուսաստանը կարող է անցնել քառօրյա աշխատանքային շաբաթվա: Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է Պետդումայի աշխատանքի հարցերով հանձնաժողովի ղեկավար Յարոսլավ Նիլովը:

«Ժամանակի ընթացքում մենք կանցնենք քառօրյա աշխատանքային շաբաթվա, բայց առանց խիստ կանոնակարգերի՝ ամեն ինչ աստիճանաբար կլինի»,- ասել է Նիլովը՝ ավելացնելով, որ ժամանակի ընթացքում մարդիկ ավելի շատ կհանգստանան։

Պատգամավորը կարծում է, որ դա հնարավոր է կլինի ճկուն զբաղվածության, այդ թվում՝ հեռահար աշխատանքի, ինչպես նաև տեխնոլոգիաների և նոր լուծումների ավելի լայն կիրառման շնորհիվ։

Տեսանյութեր

Լրահոս