
Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Հռոմի Լևոն 14-րդ պապի հետ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Հռոմի Լևոն 14-րդ պապի հետ և նրան տեղեկացրել իր երկրում տիրող իրավիճակի մասին։ Նա նաև Հռոմի պապին հրավիրել է Ուկրաինա։
Այս մասին Զելենսկին գրել է իր Telegram ալիքում։
Նա նշել է, որ շնորհակալություն է հայտնել Հռոմի պապին Ուկրաինային իր աջակցության համար, ինչպես նաև խնդրել է Վատիկանի աջակցությունը «Ռուսաստան արտաքսված հազարավոր ուկրաինացի երեխաներին տուն վերադարձնելու համար»։