Հիմնարար իմաստով Կովկասի անվտանգության առանցքային գործոններն այդուհանդերձ «բխում» են մերձավորարեւելյան միջավայրից. Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը գրում է. «Այսօր մեկնարկում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպի այցը Մերձավոր Արեւելք, որի ընթացքում նա կլինի Սաուդյան Արաբիայում, Արաբական Էմիրություններում եւ Կատարում:

Թրամպը Սաուդյան Արաբիայում բացի այդ երկրի արքայազն Բեն Սալմանի հետ բանակցությունից, նաեւ կանցկացնի Ծոցի արաբական երկրների գործակցության Խորհրդի հետ գագաթնաժողով: Ծոցի արաբական երկրների գործակցության Խորհուրդը ստեղծվել է 1981 թվականին: Դրա կազմում են Սաուդյան Արաբիան, Էմիրությունները, Քուվեյթը, Կատարը, Օմանը եւ Բահրեյնը:

Ի դեպ, այս առնչությամբ ավելորդ չեմ համարում նկատելը, որ նախօրեին Բահրեյն այց է կատարել Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը: Իհարկե չենք կարող պնդել, որ նրա այցը պայմանավորված է եղել հենց նրանով, որ Բահրեյնն օրինակ կլինի Թրամպի հետ անցկացվելիք այդ գագաթնաժողովի մասնակից, բայց համենայն դեպս կարծում եմ այս հանգամանքը արժանի է ուշադրության, հաշվի առնելով բավականին մանրակրկիտ ու այսպես ասած լայնաճակատ աշխատելու Ադրբեջանի ոճը:

Իհարկե ապրիլի 29-ին էլ Կատարում էր Հայաստանի ԱԽ քարտուղարը:

Ի դեպ, այս օրերին շատ է քննարկվում, թե Հայաստանի համար ինչ նշանակություն ու ազդեցություն կունենա ուկրաինական ուղղությամբ բանակցային գործընթացը կամ հրադադարը: Իհարկե, դա կարեւոր ուղղություն է, որն ունի մեծ ազդեցություն նաեւ մեր ռեգիոնի նկատմամբ, սակայն հիմնարար իմաստով Կովկասի անվտանգության առանցքային գործոններն այդուհանդերձ «բխում» են մերձավորարեւելյան միջավայրից»:

Տեսանյութեր

Լրահոս