
Ֆիդանն ու Ռուբիոն անդրադարձել են ռուս-ուկրաինական բանակցություններին

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մայիսի 12-ին հեռախոսազրույց է ունեցել ամերիկացի գործընկերոջ՝ Մարկո Ռուբիոյի հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Օրակարգում են եղել երկկողմ հարաբերություններին վերաբերող, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր:
Կողմերն անդրադարձել են Սիրիայում, Պաղեստինի Գազայի հատվածում և Ուկրաինայում տիրող իրավիճակին:
Ֆիդանը նշել է, որ Սիրիայի կայունության և բարօրության համար կարևոր է այդ երկրի դեմ կիրառված սահանափակումների վերացումը:
Կարևորվել է Պաղեստինի Գազայի հատվածում գործող «ՀԱՄԱՍ» խմբավորման կողմից ԱՄՆ քաղաքացի Էդան Ալեքսանդրի ազատ արձակումը:
Նախարարները մտքեր են փոխանակել նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև իրականացվելիք հանդիպումների վերաբերյալ:
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մայիսի 14-ից 15-ն Անկարայում կայանալիք «Հյուսիսատլանտյան դաշինիքի» (ՆԱՏՕ) անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Քննարկվել են Ռուբիոյի՝ Թուրքիա կատարելիք այցի մանրամասները: