Թրամփը վերջնագիր է ներկայացրել Ռուսաստանին եւ Ուկրաինային. Ուիթքոֆ

ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Breitbart News-ի հետ զրույցում ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «վերջնագիր է ներկայացրել» Ռուսաստանին և Ուկրաինային՝ պնդելով, որ նրանք պետք է առաջընթաց գրանցեն կայուն խաղաղության հաստատման հարցում, այլապես ԱՄՆ-ը կհեռանա։

«Նախագահը վերջնագիր է ներկայացրել երկու կողմերին, որ եթե ուղիղ բանակցություններ չլինեն, և եթե դրանք արագ տեղի չունենան, ապա նա կարծում է, որ Միացյալ Նահանգները պետք է հեռանա այս հակամարտությունից, ինչ էլ որ դա նշանակի, և պարզապես չմասնակցի դրան: Սա այն է, ինչ մենք ցանկանում ենք անել որպես միջնորդ։ Սա մեր պատերազմը չէ։

Մենք չենք սկսել այս պատերազմը, բայց մենք ցանկանում ենք օգնել այն ավարտել։ Դրա համար անհրաժեշտ է դադարեցնել կրակը, բոլորն են դադարեցնում բռնությունը, եւ մենք որոշ ժամանակ միասին կանցկացնենք, որպեսզի համոզվենք, որ կարող ենք լուծել հիմնական հարցերը, եւ ես կարծում եմ, որ մենք կարող ենք»,- ասել է Ուիթքոֆը։

Տեսանյութեր

Լրահոս