Ալիևն ընդունել է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարին

Մայիսի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Օքայ Մեմիշին։

Հանդիպմանն Ալիևը կարևորել է այն հանգամանքը, որ Օքայ Մեմիշը՝ որպես Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար առաջին այցը կատարել է Ադրբեջան։

Զրույցի ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել Ադրբեջանի և Թուրքիայի միջև բոլոր ոլորտներում եղբայրական և դաշնակցային կապերի խորացման կապակցությամբ։

Ընդգծվել է, որ երկկողմ համագործակցության հետագա ընդլայնման գործում մեծ ներդրում ունեն Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անկեղծ հարաբերությունները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031