Էրդողանն ու Զելենսկին քննարկել են ռուս-ուկրաինական հնարավոր բանակցությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 12-ին հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Զելենսկին X-ում կատարած գրառմամբ նշել է, որ քննարկել են Թուրքիայում մայիսի 15-ին կայանալիք հանդիպման մանրամասները, իսկ անձամբ ինքը շնորհակալություն է հայտնել Էրդողանին ցուցաբերած աջակցության համար:

«Հրադադարի անհրաժեշտության հարցում համակարծիք ենք»,-հավելել է նա:

Բացի այդ Ուկրաինայի նախագահը գրել է, որ թե՛ ինքը և թե՛ Էրդողանը պատրաստ են հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Նրա խոսքով՝ Թուրքիան և Ուկրաինան մեծ կարևորություն են տալիս Եվրոպայում երկարատև անվտանգային երաշխիքների ապահովման գործում համատեղ աշխատանքների շարունակականությանը:

Զելենսկին հանդիպման վերաբերյալ գրառման մեջ ընդգծել է նաև, որ ԱՄՆ-ի հետ ևս մշտական կապի մեջ են լինելու:

«Նախագահ Էրդողանն ու ես համաձայնեցինք խաղաղության համար մեր ջանքերը շարունակաբար գործադրելու հարցում»:

Հիշեցնենք, որ Զելենսկին ավելի վաղ, ի պատասխան Պուտինի՝ Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունները վերսկսելու առաջարկի, հայտարարել էր, որ մայիսի 15-ին լինելու է Ստամբուլում և ակնկալելու է հանդիպել Պուտինի հետ:

Երբ արդեն Էրդողանը հանդիպումը կազմակերպելու համար ՌԴ նախագահին հայտնեց իր պատրաստակամությունը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չբացառեց իր մեկնումը Ստամբուլ:

«Եթե կարծեմ, որ Թուրքիայի հանդիպումն արդյունավետ է լինելու, հնարավոր է մեկնեմ այնտեղ (Ստամբուլ)»:

Տեսանյութեր

Լրահոս