Եթե նախկինում մարդիկ հպարտանում էին Արցախյան հերոսամարտի մասնակից լինելու հանգամանքով, ապա հիմա սրանք նենց են անելու, որ մարդիկ վախենան դրա մասին բարձրաձայնել՝ ադբեջանական բանտերից խուսափելու համար։
Ադրբեջանում գտնվող բոլոր հայ գերիների, ձերբակալվածների, առևանգվածների Հայաստան վերադարձը պետք է լինի Հայաստանի իշխանությունների օրակարգային գլխավոր հարցերից մեկը։
Այս ամիս ուժգին հեղեղումներ են եղել տարբեր երկներում։ Ըստ գիտնականների՝ ամբողջ աշխարհում ծայրահեղ եղանակային պայմանները կարող են ավելի հաճախակի դառնալ կլիմայի փոփոխության պատճառով։
Ըստ պարբերականի՝ Լեկոռնյուն կհանդիպի իր ուկրաինացի գործընկեր Ռուստեմ Ումերովի և Ուկրաինայի արդյունաբերության ռազմավարական ճյուղերի հարցերով նախարար Ալեքսանդր Կամիշինի հետ։
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը մանրամասներ ներկայացրեց Լաչինի միջանցքի Հակարիի ապօրինի անցակետում Ադրբեջանի կողմից ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գերեվարման հարցով ՄԻԵԴ ուղարկած դիմումի վերաբերյալ։
«Մենք ՌԴ-ին առաջարկել ենք երկկողմ համաձայնագիր ստորագրել, որը նաև հնարավորություններ է տալիս որոշակի երաշխիքներ ստեղծել այն մտահոգությունների համար, որոնք որոշ գործընկերներ կարող են ունենալ»,- նշեց Կիրակոսյանը։
Հունկան Երկրորդ աշխարհամարտում կռվել էր նացիստական ստորաբաժանման կազմում, և խորհրդարանում նրան կանգնած ծափահարել էին և մեծարել՝ որպես ուկրաինացի և կանադացի «հերոս»։
Ուզբեկստանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ պայթյունի և հրդեհի հետևանքով մեկ դեռահաս է զոհվել, ևս 163 մարդ տուժել է։
Նադիա Մուրադն ակտիվիստ է Իրաքից, 2014 թվականին Հյուսիսային Իրաքում շուրջ երեք ամիս ստրկության մեջ է եղել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների մոտ, խոշտանգումների ենթարկվել, ապա նրան հաջողվել է փախչել Գերմանիա, որտեղ դարձել է հայտնի իրավապաշտպան և ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան:
Նամակի համահեղինակները կոչ են անում մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ կիրառել «Մագնիտսկիի օրենքը»։
Հռոմի ստատուտի առաջնային տեքստի ընդունումը կարևոր է. Եղիշե Կիրակոսյան
Նիկոլի «խաղաղասեր ու կիրթ» Ալիևը Ռուբեն Վարդանյանի ձերբակալության հերթական տեսանյութն է հրապարակել
Կոչ եմ անում միջազգային հանրությանն օգնության ձեռք մեկնել հայերին. Մել Գիբսոն
74 տարի առաջ հոկտեմբերի 1-ին Պեկինի կենտրոնում` Տիանանմեն հրապարակում, չինական հեղափոխության առաջնորդ Մաո Ցզե Դունը հայտարարեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման մասին:
Չե՜ն մարսելու բոլոր նրանք, ովքեր աչքերը փակեցին ու թողեցին, որ Արցախը դավաճանվի։
Նա նաև անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալությանը։
Դատավորի որոշման համաձայն՝ հետ են կանչվել նաև արտոնագրերը, որոնց հիման վրա Նյու Յորքում գործում են Թրամփի բիզնեսները, այդ թվում՝ Trump Organization-ը։
Եվրոպական երկրները շարունակում են անհանգստանալ անօրինական փախստականների խնդրով, որը վերջին շրջանում տարածվել է ամբողջ Եվրոպայում։ Մանավորապես Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆայզերը հայտարարություն է արել ԵՄ երկրներում աճող փախստականների վերաբերյալ և որպես լուծում մատնանշել է Թուրքիային։ Ֆայզերը նաև նշել է, որ անհրաժեշտ է Թուրքիայի հետ ավելի սերտ համագործակցել և ԵՄ-Թուրքիա միգրացիոն համաձայնագիրը թարմացնել։
Նիկոլ Փաշինյանը պատասխանատվությունից կարող է խուսափել միայն այն պարագայում, երբ գոյություն չունենան այն ինստիտուտներն ու կառուցակարգերը, որոնք կարող են նրան պատասխանատվության ենթարկել։ Այսինքն՝ երբևէ պատասխանատվությունից խուսափելու միակ տարբերակը ներկայիս սահմանադրական, իրավական տեսքով Հայաստան պետության չգոյությունն է, որին էլ ուղղված է Նիկոլ Փաշինյանի ողջ քաղաքականությունը։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) «ByLock» հավելվածի (այն ապահովում է կապ-հասանելիություն փակ-կոդավորված տարածքում) և Ասիական բանկի գործով ընդդեմ Թուրքիայի որոշում է կայացրել:
Բոլոր այս և չթվարկված ողբերգական իրողությունները հնարավոր չէ անտեսել, թեև օբյեկտիվորեն շոկը ունենում է նաև հերքման, ժխտման փուլ։ Բայց այդ փուլն անցնելուց հետո դրանք պետք է ընդունել որպես մեր հանրային կյանքի նոր նորմեր, որոնք պահանջելու են միանգամայն այլ, մինչև սեպտեմբերի 19-ը եղած սոցիալական, կենցաղային, քաղաքացիական ու քաղաքական հարաբերություններից արմատապես տարբերվող վարքագծային մոդելներ ու վերաբերմունք։
Դեսպան Խաչատրյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունների աղետալի հետևանքները, ինչը հանգեցրել է այս պահի դրությամբ շուրջ 50 հազար բնակչի բռնի տեղահանման։ Դեսպանը ահազանգել է, որ Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումներն ավարտին հասցնելն է։
Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու հետևանքները նրա անձնական ընտրության արդյունքն են, սա լավ օրինակ կարող է լինել նրանց համար, ովքեր կասկածում են ռուսական անձնագրի անգին լինելուն։ Այս մասին РИА Новости-ին ասել է Դաշնային խորհրդի սահմանադրական հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Բաշկինը՝ նշելով, որ Վարդանյանը չի կարողանա օգնություն ստանալ Ռուսաստանից։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ հայ բնակչությանը հումանիտար աջակցություն ցուցաբերելու հարցերը: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանի իրականացրած ռազմագործողությունից և սկսված բռնի տեղահանությունից օրեր անց՝ սեպտեմբերի 25-ին, Նախիջևանում տեղի ունեցան Էրդողան-Ալիև հերթական բանակցությունները։ Ալիև-Էրդողան հանդիպումը տեղի է ունեցել Նախիջևանի Գերագույն ժողովում՝ մամուլի համար փակ ռեժիմով, և տևել մոտ մեկ ժամ, որից հետո նրանց ներկայությամբ տեղի է ունեցել երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համաձայնագրերի ստորագրման արարողությունը։
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար իրավիճակը, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց շուրջ ստեղծված դրությունը։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ֆրանսիա երկկողմ օրակարգի հարցերին:
«Այդ քաղաքականությունն ունի հեռահար նպատակ, որ արցախցիները չգան Երևան և ուժ չներկայացնեն։ Իշխանությունը գիտի՝ արցախցիները գալու են Երևան՝ սոված, ցասումով լցված. իշխանությունը վախենում է 10 ամիս սովամահության մեջ մնացած և մինչև վերջին փամփուշտը թշնամու դեմ կռված արցախցիներից։ Արցախցիներին պահում են Սյունիքում նաև նրա համար, որ այնտեղ պատերազմի վտանգը շատ մեծ է. մտածում են՝ կանցնեն մի պատերազմից մեկ այլ պատերազմով»,- ասաց Արեգա Հովսեփյանը։
Ռազմական թեմաներ լուսաբանող չինական լրատվամիջոցում «Թուրքիայի հակաօդային պաշտպանության բազմաշերտ համակարգը ցույց է տալիս իր առաջին արդյունքները» վերանգրով հրապարակում է եղել:
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարություն է տարածել 2020թ․ սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի երրորդ տարելիցի կապակցությամբ՝ միջազգային հանրությունից պահանջելով պատասխանատվության կոչելու Ադրբեջանին՝ մարդկության նկատմամբ գործած պատերազմական հանցանքների համար, և գործնական քայլերով աջակցելու ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տարբեր ժամանակներում փախստական դարձած բոլոր հայերի իրավունքների վերականգնմանը։
Հայաստանի ղեկավարությունը պետք է հիշի, թե ինչ ճակատագրի են արժանացել այն երկրները, որոնք հույսները կապել են ԱՄՆ-ի հետ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։