Իրանը Ստամբուլում բանակցություններ կվարի «Եվրաեռյակի» երկրների հետ

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների նոր փուլը Իսլամական Հանրապետության և «Եվրաեռյակի» երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի միջև տեղի կունենա հուլիսի 25-ին։

Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Իրանի, Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև հանդիպումը տեղի կունենա արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով»,- իրանական պետական հեռուստառադիոընկերությանն ասել է Բաղային։

Հանդիպումը կայանալու է Ստամբուլում։

Իրանական կողմը ներկայացնելու են Մաջիդ Թահթ-Ռավանչին և Քազեմ Գարիբաբադին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031