Բաժիններ՝

Ճապոնիայում կառավարող կոալիցիան պարտություն է կրել խորհրդարանական ընտրություններում

Ճապոնիայում կառավարող կոալիցիան, որի կազմում են Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը (ԼԴԿ) և «Կոմեյտո» կուսակցությունը, հուլիսի 20-ին կայացած ընտրությունների արդյունքներով կորցրել է տեղերի մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով տարածաշրջանային և մարզային ընտրական հանձնաժողովների տվյալները։

Սա վարչապետ Սիգերու Իսիբայի գլխավորած կառավարող դաշինքի արդեն երկրորդ անընդմեջ պարտությունն է. 2024 թվականի աշնանն այն կորցրեց մեծամասնությունը խորհրդարանի առանցքային ստորին պալատում, բայց ընդդիմադիր ճամբարում առկա տարաձայնությունների շնորհիվ կարողացավ կազմել փոքրամասնության կառավարություն և մնալ իշխանության։ 

Վարչապետի գլխավորած կոալիցիան այժմ ունի ընդամենը 122 տեղ խորհրդարանի 248-տեղանոց վերին պալատում։ 

Գլխավոր ընդդիմադիր Սահմանադրական ժողովրդավարական կուսակցությունը՝ նախկին վարչապետ Յոսիհիկո Նոդայի գլխավորությամբ ընտրություններում ստացել է 22 տեղ՝ մանդատների ընդհանուր թիվը հասցնելով 38-ի: Կառավարող կոալիցիան այժմ ունի 122 մանդատ խորհրդարանի վերին պալատում, իսկ բոլոր ընդդիմադիր կուսակցությունները միասին՝ 126:

Ըստ որում որոշ ընդդիմադիր կուսակցություններ պատրաստակամություն են հայտնել համագործակցելու կառավարող դաշինքի հետ այս կամ այն օրենսդրական նախաձեռնությունն առաջ տանելու պայմանով:

Իշիբան խոստովանել է, որ ընտրություններում կառավարող դաշինքը լուրջ դաս է քաղել, որից անհրաժեշտ է եզրակացություններ անել: Վարչապետն ուղիղ պատասխան չի տվել հարցին, թե պատրաստվում է արդյոք ստանձնել ձախողման պատասխանատվությունը և հրաժարական տալ՝ հայտարարելով, թե ինքը և իր կուսակցությունը պետք է կատարեն ընտրողներին տված խոստումները:   ։

  Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատում կա 248 պատգանավորական աթոռ: Պատգամավորի լազորությունների ժամկետը կազմում է վեց տարի, սակայն ընտրություններն անցկացվում են յուրաքանչյուր երեք տարին մեկ, ընտրվում է կազմի կեսը։ Այժմ ընտրողները որոշել են 124 պատգամավորական և մեկ թափուր աթոռի ճակատագիրը։ Ընդհանուր առմամբ ընտրվել է 125 պատգամավոր՝ 75-ը՝ մեկ մանդատ ունեցող ընտրատարածքներում, 50-ը՝ կուսակցական ցուցակներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս