
Վիետնամում փոթորիկը շրջել է զբոսաշրջային նավը․ 34 մարդ զոհվել է

Վիետնամի հայտնի զբոսաշրջային ուղղություններից մեկում՝ Հալոնգ ծովախորշում հուլիսի 19-ին հանկարծակի սկսված փոթորկի հետևանքով զբոսաշրջային նավը շուռ է եկել՝ դառնալով 34 մարդու մահվան պատճառ։ 8 մարդ համարվում է անհետ կորած։ Այս մասին հայտնում է Euronews-ը։
Wonder Sea նավի տախտակամածին եղել է 48 ուղևոր ու անձնակազմի 5 անդամ, բոլորը՝ Վիետնամի քաղաքացիներ։ Փրկարարներին հաջողվել է փրկել 11 մարդու։ Դրանց շարքում է 14-ամյա մի տղա, ով 4 ժամ է անցկացրել շրջված նավի տակ։
Հալոնգ ծովախորշը Վիետնամի ամենահայտնի զբոսաշրջային վայրն է։ Այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում է։