Բաժիններ՝

Չինաստանում հորդառատ անձրևները նոր հեղեղումների ու սողանքների վտանգ են առաջացրել

Չինաստանի հարավային շրջաններում մոլեգնող փոթորիկները հեղեղումների ու սողանքների սպառնալիք են առաջացրել։ Աս մասին հաղորդում է Reuters-ը՝ նշելով, որ փոթորիկները հաջորդել են մեկ օր առաջ Հոնկոնգում գրանցված Wipha թայֆունին, որը հասցրել էր իր հետևից մեծ ավերածություններ թողնել։

Մասնավորապես, թայֆունի հետևանքով 26 մարդ վնասվածքներով դիմել էր հիվանդանոց, քամին արմատախիլ էր արել ծառեր, վնասել էր շինություններ։ Դադարեցվել էին թռիչքները, իսկ 280 մարդ տեղափոխվել էր ապաստարաններ։

Չինաստանի ազգային օդերևութաբանական ծառայությունը հայտնել է, որ մինչև հուլիսի 22-ի առավոտ տեղատարափ անձրևներ են սպասվում Չինաստանի հարավային ափամերձ Գուանդուն, Գուանսի, Հայնան և Ֆուջիան նահանգներում։

Ծառայությունից նախազգուշացրել են հեղեղումների, սողանքների ու ուժեղ քամու մասին։ Ակնկալվում է, որ փոթորիկը ժամեր անց կհարվածի Վիետնամի հյուսիսային ափերին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031