Սրբազաններ կալանավորված երկրի վարչապետը մասնակցում է սրբադասման արարողության

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Սուրբ Պետրոսի հրապարակ՝ ներկա գտնվելու Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս 6 Երանելիների սրբադասման արարողությանը։ Նա «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել ժամանման մասին։

Նշենք, որ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում:

Հոկտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանը Սուրբ Պետրոսի հրապարակում ներկա կգտնվի Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս 6 այլ Երանելիների սրբադասման արարողությանը, որը տեղի կունենա Լևոն XIV-րդ Պապի հանդիսապետությամբ:

Այցի շրջանակում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Նորին Սրբություն Հռոմի Պապ Լևոն XIV-ի առանձնազրույցը:

Տեղի կունենա նաև Փաշինյանի հանդիպումը Սուրբ Աթոռի պետքարտուղար Պիետրո Պառոլինի հետ:

Տեսանյութեր

Լրահոս