«Դա անհնար է, Պուտինն է այդպես ասել». Կրեմլում պատասխանել են Մերցին

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի պնդումը, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է վերականգնել Խորհրդային Միությունը, իրականությանը չի համապատասխանում: Լրագրողների հետ հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Պուտինը չի ցանկանում վերականգնել ԽՍՀՄ-ն։ Դա անհնար է, ինքն է այդպես ասել»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Նա հավելել է, որ Խորհրդային Միության վերականգնման մասին խոսելը անհարգալից կլինի Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) նկատմամբ։

Պեսկովը նաև անհեթեթություն է անվանել այն նախազգուշացումները, թե Ռուսաստանը պատրաստվում է հարձակում գործել ՆԱՏՕ-ի վրա։ Մամուլի քարտուղարը կոչ է արել բոլորին «լսել սկզբնաղբյուրին», այսինքն՝ Պուտինին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031