Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կլինի
2026 թվականի հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար զբոսաշրջիկներից կպահանջվի բժշկական ապահովագրություն վրացերենով կամ անգլերենով։
Ապահովագրությունը պետք է տրված լինի Վրաստան մուտք գործելու պահից մինչև երկրում գտնվելու ողջ ժամանակահատվածի համար։
Ապահովագրական դեպքերը պետք է ներառեն․
դժբախտ պատահարները,
վնասվածքները,
հանկարծակի հիվանդությունները,
բժշկական տարհանումը
հայրենադարձությունը։
Վրաստանում գտնվող օտարերկրացու մոտ բժշկական պարտադիր ապահովագրության բացակայության համար սահմանված է 300 լարիի չափով տուգանք (մոտավորապես 42,320 դրամ)։
Տուգանքի վճարի ժամկետանց լինելու դեպքում տուգանքը կրկնապատկվում է, ապա՝ եռապատկվում. պահանջների անտեսումը կարող է հանգեցնել երկիր մուտքի սահմանափակման կամ արտաքսման։
