Բաժիններ՝

Բրիջիթ Մակրոնին նկարել են ֆեմինիստներին հայհոյելիս

Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնը սկանդալի կենտրոնում է հայտնվել բռնաբարության դեմ հանդես եկող ֆեմինիստների մասին կոպիտ արտահայտություններ անելուց հետո: Այս մասին հաղորդում է France 24-ը:

Կիրակի՝ դեկտեմբերի 7-ին, Ֆրանսիայի նախագահի կինը մասնակցել է կատակերգու Արի Աբիտանի համերգին, ում ելույթը խափանվել է մի խումբ ակտիվիստների կողմից։ Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ Բրիջիթը խոսում է կատակերգուի հետ կուլիսներում։ Վերջինս խոստովանել է, որ «վախենում է» բեմ բարձրանալ։ Ի պատասխան՝ Մակրոնը ֆեմինիստների մասին անհաճո արտահայտություններ է արել։

«Եթե այդ նողկալի անբարոյականներն այստեղ են, մենք նրանց դուրս կշպրտենք»,- ասել է առաջին տիկինը, որից հետո երկուսն էլ ծիծաղել են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս