Հարավային Կորեան խուճապի է մատնվել ռուսական և չինական ինքնաթիռների պատճառով
Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեն հայտարարել է, որ ռուսական և չինական ռազմական ինքնաթիռները ենթադրաբար մտել են Հարավային Կորեայի ՀՕՊ նույնականացման գոտի: Այս մասին հաղորդում է Yonhap-ը։
«Մոտավորապես ժամը 10:00-ին երկու չինական ռազմական ինքնաթիռ և յոթ ռուսական ինքնաթիռ հաջորդաբար մտել են ՀՕՊ գոտի, ինչը ստիպել է զինվորականներին ուղարկել ռազմաօդային ուժերի կործանիչներ»,- հաղորդել է գործակալությունը։
