Ադրբեջանը կշարունակի ջանքերը տարածաշրջանում խաղաղություն ապահովելու ուղղությամբ․ Ալիևը՝ Ֆիցոյին

Դեկտեմբերի 9-ին Բրատիսլավայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպում է ունեցել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ։ Ըստ ԱՊԱ-ի, զրույցի ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել Ադրբեջանի և Սլովակիայի միջև ռազմավարական գործընկերության զարգացման վերաբերյալ։

Ֆիցոն շնորհավորել է Ալիևին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի առաջխաղացման գործում ձեռք բերված հաջողությունների կապակցությամբ։

Իր հերթին Ալիևը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար և ընդգծել, որ Ադրբեջանը կշարունակի ջանքերը տարածաշրջանում խաղաղություն ապահովելու ուղղությամբ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031