Թրամփի խոսքերից հետո Ֆրանսիայում պահանջել են լուծարել ԵՄ-ն
Ֆրանսիական «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն կոչ է արել անհապաղ լուծարել Եվրամիությունը, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Եվրոպային իր քաղաքականության համար։ Նա այս մասին գրել է X սոցիալական ցանցի իր էջում։
«Ֆենոմենալ. Թրամփն իր զայրույթը թափում է ԵՄ-ի վրա։ Նա մեկնաբանել է ԵՄ-ի կողմից X սոցիալական ցանցի վրա կիրառված անպատշաճ տուգանքը՝ գրաքննության բացակայության համար։ Եվ նա խոստանում է ինչ-որ շքեղ բան։ (…)։ Մենք կազատագրվենք, բայց ԵՄ-ի վրա այս համընդհանուր հարձակումը շատ կարևոր է»,- նշել է քաղաքական գործիչը։
Ֆիլիպոն նաև կոչ է արել Ֆրանսիային դուրս գալ միությունից և հնարավորինս շուտ լուծարել ԵՄ-ն։
