Ռուսաստանը եկել է, հանձնել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին ու վերադարձել Ռուսաստան: Այս մասին «Կառուցելով ապագան» խորագիրը կրող «ԱՊՐԻ» ֆորումի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Շվեյցարիայի նախկին նախագահ Ալեն Բարսեն ընտրվել է Եվրոպայի խորհրդի նոր գլխավոր քարտուղար։
ԱԽ քարտուղարը վստահեցնում է` Հայաստանին անհանգստացնում է Ադրբեջանի ՊՆ–ի կողմից տարածվող ապատեղեկատվությունը, թե ՀՀ–ից հրադադարի խախտում է լինում։
Ոսկու գինը նվազել է 0.33%-ով և կազմել 2328.80 դոլար, արծաթի գինը նվազել է 1.80%-ով և կազմել 28.94 դոլար
London Intercontinental Exchange (ICE)-ը Լոնդոնյան համաշխարհային ֆինանսական ֆյուչերսների և ընտրանքների բորսան է, որը հիմնադրվել է 1982 թվականին:
«Արևմուտքը որևէ ինքնուրույն քայլ չի հանդուրժելու իրեն հավատարմության երդում տված երկրների կողմից։ Ես, իհարկե, կարծում եմ, որ Արևմուտքը կորուստներ է կրելու նման քաղաքականության հետևանքով»,- նկատեց նա։
Հնդկաստանի համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, որովհետև այն գտնվում է Եվրոպայի և Արևելքի միջև, հետևաբար երկու երկրների միջև հաստատվել են լավ հարաբերություններ:
Օրերս 168.am-ի հետ զրույցում «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը, անդրադառնալով Հայաստանի կողմից՝ Պաղեստինի անկախության ճանաչմանը, նկատել էր, որ դա այս փուլում նպատակահարմար չէր, քանի որ իր մեջ լրացուցիչ ռիսկեր է պարունակում:
2023 թվականին Անտարկտիդայում ռեկորդային ցածր ջերմաստիճան է գրանցվել, չնայած այն հանգամանքին, որ տարին եղել է ռեկորդային ամենաշոգը, փոխանցում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Մհեր Գանդիլյանը նշանակվել է Ռուսաստանի Դաշնության սպորտի փոխնախարար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը փիլիսոփա, սոցիոլոգ, կրոնագետ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանն է։
Նիկոլ Փաշինյանը հունիսի 19-ին հանդիպեց մի խումբ սփյուռքահայերի հետ, որոնք աշխատել են Հայաստանի տարբեր նախարարություններում որպես ժամանակավոր աշխատակիցներ։
«Եթե ներկայիս ընդդիմությունը վայր դնի մանդատները, ՔՊ-ականները կկարողանան աշխատել մեկ կուսակցությունով, դա ճգնաժամ չի առաջացնի, մեկ կուսակցությունով կաշխատեն, իրենք իրենց կծափահարեն։ Փաշինյանը եթե գնա արտահերթ ընտրությունների, կդիմի նաև Թուրքիայի և Ադրբեջանի օգնությանը, որպեսզի որևէ նախկին որևէ տեղ չհայտնվի»,- ասաց Աճեմյանը։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր ընդունել է ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։
Պաշտոնական Թեհրանում շատ լավ հասկանում են, որ սահմանային հնարավոր փոփոխություններից ոչ պակաս վտանգ է ներկայացնում նաև Հայաստանի ժողովրդագրական պատկերի հնարավոր փոփոխությունը։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիան որոշում է ընդունել մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը ներառյալ զրոյացնել չորացրած կոկոսի (կոկոսի փաթիլների) ներմուծման մաքսատուրքը: Տեղեկությունը հայտնում է հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցով խորհրդականների հնարավոր ծրագիրը նրա վերընտրվելու դեպքում պետք է հաշվի առնի իրավիճակը ռազմաճակատում, Մոսկվան պետք է ծանոթանա ծրագրի մանրամասներին՝ այն գնահատելու համար: Տեղեկությունը Reuters գործակալությանը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Սա 1998 թվականից ի վեր Ճապոնիայի կայսեր առաջին այցն է Մեծ Բրիտանիա։
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը Թուրքիա մեկնել ցանկացող իր քաղաքացիներին ուղղված զգուշացում է արել:
Կրեմլի փոխանցմամբ՝ Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Ռեջեփ Էրդողանը խստորեն դատապարտել է Դաղստանում ահաբեկիչների հանցավոր հարձակումը, համերաշխություն հայտնել ռուս ժողովրդին, անկեղծ ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր վիրավորներին։
Ողջունում ենք խաղաղության ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև տարվող աշխատանքները, աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։ Այդ մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից՝ ի պատասխան «Լուրեր»-ի հարցմանը, թե ինչպես է Միացյալ Նահանգները գնահատում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու հայկական կողմի առաջարկը:
ԵՄ երկրները համաձայնեցրել են Եվրահանձնաժողովի ներկայիս նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի թեկնածությունը երկրորդ ժամկետի համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով արտասահմանյան լրատվամիջոցներին:
Հաղորդագրության համաձայն՝ հրամանների բովանդակությունը գաղտնի է պահվում վկաներին պաշտպանելու և հետաքննության անվտանգությունն ապահովելու նպատակով։
Ռուսաստանը, որպես պատասխան միջոցառում, սահմանափակում է իր տարածքում հասանելիությունը Եվրամիության անդամ երկրների մի շարք լրատվամիջոցների համար: Այսօր այս մասին հայտարարել են ՌԴ արտաքին գործերի նախարարությունում:
Զոհվել են ոստիկանության աշխատակիցներ և մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ հոգևորական Նիկոլայ Կոտելնիկովը։
Եվրասիական տնտեսական միությունը և Եվրամիությունն անհամատեղելի են, արտատարածաշրջանային խաղացողների մուտքը Հայաստան կունենա հետևանքներ, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ելույթ ունենալով «Պրիմակովյան ընթերցումներ» միջազգային գիտական փորձագիտական ֆորումում։
ԵԱՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովի խոսքով՝ մաքսային-սակագնային կարգավորման միջոցը նպատակաուղղված է ինքնարժեքի նվազեցմանը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության երկրներից հրուշակեղենի արտահանման զարգացմանը և արտասահմանի շուկաներում դրա մրցունակության բարձրացմանը։
ԵՄ-ն շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացի հասնելու բոլոր ջանքերին և խրախուսում է վճռական քայլերը՝ տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հասնելու համար:
Երախտագիտություն եմ հայտնում Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա զարգացմանն ուղղված Սլովենիայի աջակցության համար:
Ապրիլի վերջին Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան կատարել է անդամակցության շուրջ բանակցություններն սկսելու բոլոր նախապայմանները։