ԱՄՆ-ն մոտ 185 մլն դոլարի ռազմական սարքավորումներ կվաճառի Ուկրաինային

ԱՄՆ Պետդեպարտամենտը որոշում է կայացրել հավանություն տալ Ուկրաինայի կառավարությանը մոտ 185 միլիոն դոլար արժողությամբ IX դասի պահեստամասերի և հարակից սարքավորումների հնարավոր վաճառքին: Այս մասին հայտնում է Պաշտպանական համագործակցության և անվտանգության գործակալությունը:

Ուկրաինայի կառավարությունը IX դասի պահեստամասերի գնման խնդրանք է ներկայացրել՝ ԱՄՆ բանակի կողմից մատակարարվող տրանսպորտային միջոցների և սպառազինության համակարգերի սպասարկման, ինչպես նաև լոգիստիկայի և ծրագրային աջակցության այլ հարակից տարրերի համար:

Առաջարկվող վաճառքը կնպաստի ԱՄՆ արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության նպատակների իրականացմանը՝ բարելավելով գործընկեր երկրի անվտանգությունը, որը Եվրոպայում քաղաքական կայունությանն ու տնտեսական առաջընթացին նպաստող ուժ է:

Ուկրաինան տեխնիկական սպասարկման կարողությունների հզորացման խիստ կարիք ունի՝ ԱՄՆ-ի կողմից մատակարարված տրանսպորտային միջոցների և սպառազինության համակարգերի մարտական պատրաստվածության բարձր ցուցանիշները պահպանելու համար: Պահեստամասերն ուղղակիորեն կբարձրացնեն մարտական գործողությունների արդյունավետությունը՝ մեծացնելով ընդհանուր գործառնական օգտակարությունը, բարելավելով լոգիստիկան և նվազեցնելով ֆինանսական բեռը՝ վերանորոգման ավելի հուսալի և արագ ցիկլի շնորհիվ: Այս սարքավորումների վաճառքը չի փոխի տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը։

Տեսանյութեր

Լրահոս